ՍԴ որոշումը գրվել է մի քանի օրում, այնինչ 3-4 տարի տևել է մինչև հրապարակվի․ Հարություն Հարությունյան
ՍԴ-ի որոշումն, ակնհայտորեն, դատախազությունը փորձում է կիրառել ՍԴ որոշման պատճառաբանություններին և հատկապես եզրափակիչ մասին հակասող մեկնաբանությամբ։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշմանը՝ ասաց փաստաբան Հարություն Հարությունյանը։ «Երբ խոսքը վերաբերում է հանցավորության դեմ պայքարին, ապա այդ դեպքում միանշանակ է՝ որպեսզի բռնագանձման գործընթացը լինի սահմանադրական … Read more