Շարունակական անկարգությունների դեպքում՝ ալիքային հետևանքները կտարածվեն Իրանի սահմաններից շատ ավելի հեռու․ bne Intellinews

Մինչ Իրանը խոշոր քաղաքներում բախվում է կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի, Ադրբեջանում պաշտոնյաները ձեռնպահ են մնում մեկնաբանություններից․ գրել է bne Intellinews-ը։ Իրանի մյուս մոտ հարևանների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի նման, Ադրբեջանը զգուշավոր դիրքորոշում ен ընդունել՝ խուսափելով Թեհրանի կողմից այլախոհության ճնշումը դատապարտելուց: Սա հակադրվում է արևմտյան երկրներին, որոնց դիվանագիտական հայտարարությունները լի են հակաիրանական ռեժիմի պատմություններով՝ աջակցություն … Read more

TRIPP-ն ամերիկյան կապիտալը դնում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության կենտրոնում․ Stratfor

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Վաշինգտոնում և հրապարակել TRIPP-ի իրականացման շրջանակը։ Այն ազդարարում է Երևանի նշանակալի ռազմավարական վերադասավորումը և արդյունավետորեն չեղյալ է հայտարարում Մոսկվայի միջնորդությամբ 2020 թվականին կնքված հայ-ադրբեջանական հրադադարի դրույթը։ Վերջինս պարտադրում էր Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությանը տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերահսկողությունը՝ փոխարինելով ռուսական անվտանգության երաշխիքներն ԱՄՆ … Read more

Կանադան ակնկալում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի այլ հայ բանտարկյալների ևս

Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումը՝ որպես Հարավային Կովկասում արդար և երկարատև խաղաղության հասնելու դրական քայլ։ «Մենք անհամբեր սպասում ենք վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը, այդ թվում՝ բանտարկյալների լրացուցիչ ազատ արձակմանը, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի փոխադարձ խաղաղություն և բարգավաճում»,–նշվել է հայտարարությունում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի՝ քննարկելու Իրանում ստեղծված իրավիճակը

15 Հունվարի, 2026 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի խնդրանքով այսօր նիստ կանցկացնի Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Սոմալիի մշտական ​​​​ներկայացուցչությունը, որը հունվարին նախագահում է Անվտանգության խորհրդում։ «Նախագահությունն ԱՄՆ-ի խնդրանքով մտադիր է Իրանում ստեղծված իկրավիճակի վերաբերյալ ճեպազրույց նշանակել հինգշաբթի օրը՝ 2026 թվականի հունվարի 15-ին, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 24:00-ին)», — լրագրողներին տեղեկացրել է … Read more

Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով զոհվել է 2 հայ

2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով․ տեղեկացրել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Մեկ զոհը հաստատված էր, երկրորդն էլ է կարծես հաստատվել է։ Ավելի մեծ թվերի մասին լուրեր կան, բայց, հստակ որևէ տեղեկություն չունենք»,- ասել է Սինանյանը: Հիշեցնենք, որ ABC Media-ի իրանյան աղբյուրներն օրեր առաջ էին տեղեկացրել ցույցերի ժամանակ հայ … Read more

Բուլղարիայում հազարավոր ցուցարարներ պահանջում են կառավարության հրաժարականը

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում՝ պահանջելով արդար ընտրություններ և երկիրը կառավարող կոալիցիայի հրաժարականը․ գրում է Euronews-ը։ Բողոքի ցույցերը հաջորդում են 2026 թվականի բյուջեի ծրագրի շուրջ առաջացած ավելի վաղ տեղի ունեցած հանրահավաքներին։ Ցուցարարները մտահոգված են, որ առաջարկվող բյուջեն կխորացնի երկրում տիրող առանց այն էլ բարդ տնտեսական վիճակը։ Չնայած կառավարությունը բողոքի ցույցերի ֆոնին հետ էր … Read more

Իրանի իշխանությունները հերքել են ցուցարարներից մեկի մահապատժի դատավճռի մասին տեղեկությունները

Իրանի դատական ​​իշխանությունները հերքել են երկրում վերջերս տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերի մասնակից Էրֆան Սոլթանիի մահապատժի դատավճռի մասին տեղեկությունները, հաղորդում է Իրանի պետական ​​հեռարձակողը։ «Էրֆան Սոլթանին մահապատժի չի դատապարտվել», – ասել է իրանական հեռարձակողը։ Դատական ​​մարմիններին հղում անելով՝ նա նաև ասաց, որ Սոլթանին իսկապես ձերբակալվել է հունվարի 10-ին Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ՝ «երկրի ներքին … Read more

Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան

 Աշխարհ 15 Հունվար, 2026 23:55 Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմական միջամտության: Այս մասին Ստամբուլում տեղական և միջազգային լրատվամիջոցների հետ  ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Նա նշել է, որ Թեհրանը պետք է ինքնուրույն լուծի իր ներքին խնդիրները։ … Read more

Իրանը վերաբացել է օդային տարածքը

Իրանը վերաբացել է իր օդային տարածքը, որը գրեթե հինգ ժամ փակ էր ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ մտավախությունների պատճառով․ գրում է Reuters գործակալությունը։ Օդային տարածքի փակման պատճառով ավիաընկերությունները ստիպված են եղել չեղարկել, վերաուղղորդել կամ հետաձգել որոշ չվերթներ։ Ավելի վաղ, ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում էր, որ Իրանը փակել … Read more

Դանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Գրենլանդիան հարձակման դեպքում պաշտպանելու իր պարտավորության մասին

Դանիական զինված ուժերը պարտավոր են պաշտպանել Գրենլանդիան Միացյալ Նահանգների կողմից զինված հարձակման դեպքում, հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարության խոսնակ Թոբիաս Ռոեդ Յենսենը։ «Դանիական ռազմական ստորաբաժանումները պարտավոր են պաշտպանել Դանիայի տարածքը զինված հարձակման դեպքում, ներառյալ անհրաժեշտության դեպքում անհապաղ պաշտպանական միջոցառումներ ձեռնարկելը», – ասել է Ջենսենը The Intercept-ին։