Սիրիայի նախագահ ալ-Շարաան ժամանել է Ռուսաստան

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ժամանել է Մոսկվա։ Ալ-Շարաայի բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենան Կրեմլում։ Բանակցությունները կներառեն բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ տնտեսական համագործակցությանը վերաբերող, ճեպազրույցի ժամանակ ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուս-սիրիական բանակցությունները տեղի կունենան աշխատանքային նախաճաշի շուրջ։ Կլինի նաև առանձին զրույց նախագահի և պարոն Շարաայի միջև։ Օրակարգում ներառված են երկկողմ … Read more

Պեսկովը նշել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների բարդությունը

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները բարդ են և անցկացվում են փորձագիտական ​​մակարդակով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սրանք շատ բարդ բանակցություններ են, որոնք սկսվել են փորձագիտական ​​մակարդակով: Ինչպես գիտեք, համաձայնություն է ձեռք բերվել դրանք շարունակելու վերաբերյալ: Աշխատանքները կշարունակվեն», – լրագրողներին ասել է Պեսկովը: Շաբաթ օրը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ավարտվեց Ռուսաստանի, … Read more

Մենք բանակցություններ չենք խնդրել․ Արաղչի

28 Հունվարի, 2026 Վերջին մի քանի օրերի ընթացքում իմ ու Ուիթքոֆի միջև որևէ շփում չի եղել։ Մենք բանակցություններ չենք խնդրել, ասել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին, ում խոսքերը մեջբերում է Mehr-ը։ «Իհարկե, կան երկրներ, որոնք հանդես են գալիս որպես միջնորդներ և խորհրդակցում են մեզ հետ, և մենք կապ ենք պահպանում նրանց հետ»,- նշել է Արաղչին։ … Read more

Իրանը չի խնդրել բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին՝ Թրամփին

Իրանը որևէ առաջարկ կամ խնդրանք չի ներկայացրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերաբերյալ․ լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք Միացյալ Նահանգների հետ բանակցությունների խնդրանք չենք ներկայացրել։ Սակայն երրորդ կողմերը միջնորդական ջանքեր են գործադրում, և մենք կապի մեջ ենք նրանց հետ», – հայտարարել է Արաղչին։ Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը … Read more

Կալլասը ցանկանում է զրկել ԵՄ երկրներին արտաքին քաղաքականության հարցերում վետոյի իրավունքից

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը ԵՄ պաշտպանության համաժողովում հայտարարել է Եվրոպական Միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում որոշումների կայացման գործընթացում որակյալ մեծամասնության կիրառման աստիճանական ընդլայնման քննարկման անհրաժեշտության վերաբերյալ։ Անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով որոշումները ներկայումս ԵՄ անդամ պետությունների բացառիկ պատասխանատվությունն են, և դրանց ընդունման համար ԵՄ մակարդակով պահանջվում է միաձայնություն։ «Հետևաբար, մենք պետք … Read more

Նիդեռլանդները կունենա «փոքրամասնության կառավարություն»՝ երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետով

Նիդեռլանդական 3 քաղաքական կուսակցությունների առաջնորդները հայտարարել են, որ սկզբունքորեն համաձայնության են եկել ձևավորել փոքրամասնության կոալիցիոն կառավարություն՝ ամիսներ տևած բանակցություններից հետո․ գրում է Politico-ն։   Անցյալ տարվա հոկտեմբերի ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած կենտրոնամետ D66 կուսակցությունը, աջակենտրոն Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (CDA) և լիբերալ Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունը (VVD) կմիավորեն իրենց ուժերը կոալիցիայում, որը Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատում … Read more

Եվրոպան այլևս Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում չէ. Կալլաս

Եվրոպան այլևս ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական ուշադրության կենտրոնում չէ, և այս տեղաշարժը կառուցվածքային է, այլ ոչ թե ժամանակավոր, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ «Այս հիմնարար վերակողմնորոշման մեջ, թերևս, ամենախորը փոփոխությունները տեղի են ունենում Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում։ Վերանայում, որը մինչև հիմքերը ցնցել է տրանսատլանտյան հարաբերությունները։ Թույլ տվեք ասել միանգամայն պարզ. մենք ցանկանում … Read more

Անիմաստ է գլուխն ավազի մեջ թաղել և անտեսել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրին․ Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկնում է Չինաստան

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը չորեքշաբթի երեկոյան կժամանի Պեկին։ Այցի նպատակն է ամրապնդել Չինաստանի հետ քաղաքական և գործարար կապերը՝ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հարաբերությունների աճող անկայունության ֆոնին․ գրում է Reuters գործակալությունը։ Սթարմերը նշել է, որ Միացյալ Թագավորությունը չի կարող անտեսել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող Չինաստանի կողմից ներկայացվող տնտեսական հնարավորությունները, սակայն, միևնույն ժամանակ, պետք է … Read more

Սաուդյան Արաբիան անընդունելի է համարում Իրանի դեմ ցանկացած ոտնձգություն

28 Հունվարի, 2026 Սաուդյան Արաբիայի թագավորության թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը քննարկել է միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի ներսում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Նա ընդգծել է կառավարության հիմնարար մոտեցումը ներքին և տարածաշրջանային քաղաքականության նկատմամբ։ Պեզեշկիանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության մոտեցումը հիմնված է ժողովուրդների … Read more

Ֆրանսիական Ալպերում հրդեհ է բռնկվել շքեղ հյուրանոցում. տարհանվել է 270 մարդ

 Աշխարհ 28 Հունվար, 2026 23:55 Տասնյակ մարդիկ տարհանվել են երեքշաբթի ուշ երեկոյան Ֆրանսիական Ալպերի Կուրշեւել լեռնադահուկային հանգստավայրի հինգ աստղանի հյուրանոցում բռնկված հրդեհից հետո, հաղորդել է Reuters-ը։ Սավոյա շրջանի պրեֆեկտուրան հայտնել է, որ հրդեհի հետեւանքով, որը սկսվել է Hotel des Grandes Alpes … Read more