ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը ԵՄ պաշտպանության համաժողովում հայտարարել է Եվրոպական Միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում որոշումների կայացման գործընթացում որակյալ մեծամասնության կիրառման աստիճանական ընդլայնման քննարկման անհրաժեշտության վերաբերյալ։
Անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով որոշումները ներկայումս ԵՄ անդամ պետությունների բացառիկ պատասխանատվությունն են, և դրանց ընդունման համար ԵՄ մակարդակով պահանջվում է միաձայնություն։
«Հետևաբար, մենք պետք է մտածենք, թե ինչպես մեր ընթացակարգերն ավելի արդյունավետ դարձնենք: Մենք կարող ենք ոգեշնչվել այն երկարատև գործընթացից, որի միջոցով արդարադատության և ներքին գործերի հարցերը անդամ պետությունների բացառիկ իրավասությունից տեղափոխվել են համայնքային ոլորտ: Մենք կարող ենք քննարկել պայմանագրային դրույթները, ինչպիսիք են՝ կառուցողական ձեռնպահ մնալը ռազմական և պաշտպանական որոշումների համատեքստում», – ասել է նա:
Կալլասը կարծում է, որ միաձայնությունը որոշ ԵՄ երկրների կողմից օգտագործվում է որպես բանակցային գործիք, և որ չի կարող լինել այնպես, որ մեկ երկրի վետոն որոշի մյուս բոլորի քաղաքականությունը։