Թրամփը սպառնում է զորք ուղարկել Մինեսոտա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կիրառել «Ապստամբության մասին» օրենքը՝ Մինեսոտայում զորքեր տեղակայելու համար․ գրում է Reuters գործակալությունը։ Որոշումը կայացվել է Մինեապոլիսի փողոցներում ներգաղթային գործակալների թվի աճի դեմ մի քանի օր տևած բողոքի ցույցերից հետո։ Ցուցարարների և դաշնային պաշտոնյաների միջև բախումները սրվել են այն բանից հետո, երբ Ներգաղթի և մաքսային ծառայության գործակալն 8 օր առաջ … Read more

Անհամաչափ «օգուտներ»․ ի՞նչ կտա TRIPP-ը ՀՀ-ին և ԱՄՆ-ին․ Pravda.ru

Ներդրումային նախագծերի տեսքով ձևակերպված որոշումները հաճախ վերածվում են երկարաժամկետ արտաքին վերահսկողության գործիքների: «Թրամփի երթուղի» ծրագիրը պաշտոնապես ներկայացվում է որպես տնտեսական հնարավորություն, սակայն դրա պարամետրերը ցույց են տալիս օգուտների բաշխման այլ տրամաբանություն. գրում է Pravda.ru-ն։ Ինչպես նշվում է, ծրագրում հայկական կողմի համար օգուտների ցանկը սահմանափակ է: Նշված հիմնական կետերն են՝ «աշխատատեղերի ստեղծումը» և «նոր տեխնոլոգիաների ձեռքբերումը»՝ … Read more

Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել «Թրամփի երթուղու» մեջ, որպեսզի հետո «սլաքներն ուղղի» նրա վրա․ Զատուլին

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում Ռուսաստանի ներգրավումը Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետև կմիանան «Թրամփի երթուղուն»։ Դա հնարավորություն կտա քննադատության դեպքում «սլաքներն ուղղել» ՌԴ-ի վրա։ Այս մասին НСН-ի հետ զրույցում նշել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Հայաստանը Ռուսաստանից օգնություն է խնդրել Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի … Read more

Ինչպես հին ժամանակներում․ Հնդկաստանում բաց ծով է դուրս եկել ձեռքով պատրաստված փայտե նավ

Հնդկաստանի ռազմածովային ուժերի՝ ձեռքով պատրաստված փայտե INSV Kaundinya առագաստանավը ծովում 17 օր անցկացնելուց հետո չորեքշաբթի ժամանել է Օման․ գրում է BBC-ն։ INSV Kaundinya-ն սկսել է նավարկությունը Հնդկաստանի արևմտյան ափին գտնվող Պորբանդարից դեկտեմբերի 29-ին և ժամանել է Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ անցնելով հին ծովային ճանապարհով, որը հազարամյակներ շարունակ Հնդկաստանը կապել է աշխարհի հետ։ Նավը կոչվում է առասպելական … Read more

Labubu խաղալիքների արտադրողը շահագործել է աշխատակիցներին․ իրավապաշտպան խումբ

Լabubu տիկնիկներն արտադրող չինական գործարանում աշխատակիցների շահագործման ապացույցներ են հայտնաբերվել․ գրում է BBC-ն՝ հղում անելով աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության։ ԱՄՆ-ում գործող China Labor Watch (CLW) ոչ կառավարական կազմակերպության խոսքով՝ հետաքննությունը պարզել է, որ Pop Mart-ի մատակարարներից մեկը աշխատակիցներին ստիպել է աշխատել երկար արտաժամյա հերթափոխով, ստորագրել դատարկ կամ թերի պայմանագրեր, ինչպես նաև նրանց չի տրամադրել … Read more

Մինեապոլիսում ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակել է տղամարդու ոտքին

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցը կրակել է տղամարդու ոտքին․ գրում է BBC-ն։  Հայտարարության մեջ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը (DHS) հայտնել է, որ նախքան կրակելը դաշնային սպաները մեքենայով հետապնդել են վենեսուելացի տղամարդուն, քանի որ նա անօրինական կերպով էր գտնվում ԱՄՆ-ում։ Քաղաքային իշխանությունները հաստատել են, որ մի տղամարդու վրա կրակոց է արձակվել․ նա … Read more

TRIPP-ն ազդարարում է ԱՄՆ-ի երկարաժամկետ դերակատարությունը Հարավային Կովկասում և աննկատելիորեն փոխում տարածաշրջանային հավասարակշռությունը․ Kyiv Post 

Սպիտակ տունը կարող էր անցյալ ամռանը ձեռքսեղմումներ կազմակերպել, բայց ժպիտների ետևում Վաշինգտոնն աննկատ մշակում էր Հարավային Կովկասի մի ծրագիր, որը դիվանագիտությունը վերածում է պողպատի, ճանապարհների և իրական լծակների՝ տարածաշրջանը վերաձևավորելու համար․ գրել է Kyiv Post-ը։  Վաշինգտոնի համար TRIPP-ն ընդլայնում է առևտրային ուղիները և մատակարարման շղթաները։ Երևանի համար այն առաջարկում է ներդրումներ, աշխատատեղեր և լծակներ։ Իսկ … Read more

Բարձր լարվածության պայմաններում՝ Իսրայելն ու Իրանը գաղտնի կերպով համաձայնել են չհարձակվել միմյանց վրա․ WP

Իրանն ու Իսրայելը Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնել են չհարձակվել միմյանց վրա․ գրել է The Washington Post-ը։ Ըստ կայքի աղբյուրների՝ 2025 թվականի դեկտեմբերի վերջին երկու կողմերը Ռուսաստանի միջոցով հաղորդագրություններ են փոխանակել, որոնցում նշվում է, որ մտադիր չեն միմյանց հարվածել։ Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելը պատրաստվում էր լայնածավալ ռազմական արշավ սկսել Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ։ Երկու … Read more

ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը 75 պետության, այդ թվում՝ ՀՀ-ի համար

ԱՄՆ պետդեպարտամենտը դադարեցնում է 75 երկրների համար ներգաղթային վիզաների մշակումը՝ փորձելով խստացնել այն դիմորդների պահանջները, որ կարող են «ծանրաբեռնվածություն» ստեղծել հանրության համար․ գրում է Fox News-ը։ Պետդեպարտամենտի հուշագիրը հյուպատոսական պաշտոնյաներին հրահանգում է մերժել գործող օրենսդրության համաձայն վիզաների տրամադրումը, մինչ նախարարությունը կվերանայի ընթացակարգերը։ Ցանկի մեջ ներառված են նաև ՀՀ-ն, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և այլ պետություններ։

Ամերիկացի զինծառայողներին խորհուրդ է տրվել լքել Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազան․ Reuters

Կատարի Ալ Ուդեյդ ռազմաբազայի ամերիկացի որոշ զինծառայողների և աշխատակիցների կոչ է արվել ժամանակավորապես լքել օբյեկտը․ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագետներին: «Սա վերադասավորում է, այլ ոչ թե հրահանգված տարհանում», – ասել է դիվանագետներից մեկը։ Նա նաև նշել է, որ տեղյակ չէ, թե արդյոք նշվե՞լ է անձնակազմի տեղաշարժի որևէ կոնկրետ պատճառ։ Ալ Ուդեյդը Մերձավոր Արևելքում ամենամեծ … Read more