AI-ով աշխատող առաջին նախարարի ստեղծողները մեղադրվում են կոռուպցիայի համար

Դիելլա անունով ավատարը` արհեստական բանականության (AI) կողմից ստեղծված աշխարհի առաջին նախարարը, նախատեսված էր Ալբանիայում կոռուպցիան կրճատելու հարցում օգնելու համար։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չընթացավ․ ավատարի ստեղծողներն իրենք են մեղադրվում կոռուպցիայի համար․ գրում է The New York Times-ը։  Երկրի Տեղեկատվական ազգային գործակալության (AKSHI) տնօրենը և նրա տեղակալը տնային կալանքի են ենթարկվել Կոռուպցիայի դեմ պայքարի … Read more

ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ քայլ Իրանի կողմից կդիտարկվի որպես պատերազմի սկիզբ․ Խամենեիի խորհրդական

ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիվ քայլ Իրանը կդիտարկի որպես լայնածավալ պատերազմի սկիզբ, և Թեհրանը անմիջապես կպատասխանի։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։ ««Սահմանափակ հարված» հասկացությունը պատրանք է։ ԱՄՆ-ի կողմից ցանկացած կետից և ցանկացած մակարդակով իրականացվող ցանկացած ռազմական գործողություն կհամարվի պատերազմի սկիզբ, և անմիջապես կձեռնարկվեն պատասխան միջոցներ»,- … Read more

Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու գործերին հայկական իշխանությունների միջամտությամբ

Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) գործերին կոպիտ միջամտելու Հայաստանի իշխանությունների փորձերով և անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստական պառակտում ստեղծելու փորձերը: Այս մասին ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահ Վոլոկոլամսկի մետրոպոլիտ Անտոնիոսը։ Նա աջակցություն է … Read more

Հայաստանը կարող է վերածվել բուֆերային պետության՝ կրճատված ռազմավարական ինքնավարությամբ և բարձր խոցելիությամբ․ Special Eurasia

TRIPP-ի միջոցով դեպի Արևմուտք Հայաստանի տեղաշարժը մեծացնում է կախվածությունը Միացյալ Նահանգներից և Եվրամիությունից և Երևանն ավելի խոցելի է դարձնում տարածաշրջանային և ֆինանսական առումով․ գրել է Special Eurasia-ն։ Ինչպես նշվել է, TRIPP-ն ուղղակիորեն մրցակցում է Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցվող Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային ճանապարհի հետ՝ առաջարկելով Արևելք-Արևմուտք կապի այլընտրանքային առանցք, որը շրջանցում է Ռուսաստանի տարածքը և … Read more

Amazon-ը սխալմամբ աշխատանքից ազատել է իր աշխատակիցներին

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Amazon-ը սխալմամբ ուղարկված էլեկտրոնային նամակով աշխատակիցներին տեղեկացրել է կրճատումների նոր փուլի մասին․ գրում է BBC-ն։  AWS-ի փոխնախագահ Քոլին Օբրիի գրած էլեկտրոնային նամակի դրաֆթային տարբերակը (անավարտ նամակը) ներառվել է երեքշաբթի ուշ երեկոյան Amazon-ի մի շարք աշխատակիցներին ուղարկված օրացուցային հրավերի մեջ։ Թեև էլեկտրոնային նամակում հստակ նշված է եղել, որ Amazon-ում տեղի են ունենում կրճատումներ, … Read more

Թրամփը հայտարարել է, որ Իրանին են մոտենում ամերիկյան մեծ ուժեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին խոշոր ամերիկյան ուժեր են մոտենում։ Նա հույս է հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի գործարքի։ Այովայում իր կողմնակիցների հետ խոսելիս Թրամփն անդրադարձել է Իրանի հարցին՝ վերահաստատելով այն պնդումը, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Թեհրանի միջուկային ներուժը 2025 թվականի հունիսին․ գրում է ТАСС-ը։ «Եվս մեկ ամիս, և նրանք կունենային միջուկային զենք։ … Read more

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Վաշինգտոնի համար բարոյական դիլեմա չէ, այլ ռազմավարական հնարավորություն․ ամերիկացի գնդապետ

Հնարավորությունը, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը կարող է վերջապես լուծվել, դարձել է հետևանքային չափանիշ Իրանի ապագայի շուրջ աշխարհաքաղաքական հաշվարկներում: Այս մասին գրել է ԱՄՆ բանակի թոշակի անցած գնդապետ Ուես Մարտինը, որը եղել է Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի և կոալիցիոն ուժերի պաշտպանության առաջին ավագ սպան։ Նրա խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահներ Օբամայի և Բայդենի վարչակազմերը Հարավային Կովկասին վերաբերվում էին … Read more

ԱՄՆ-ն և դաշնակիցները քննարկել են Իրանին վերաբերող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացումը

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն 40 երկրի հետ միասին հավաքվել էր Չեխիայում՝ մասնակցելու սիմպոզիումի, որը միտված էր Իրանի ռեժիմի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերահաստատված բանաձևերի իրականացման հետագա առաջխաղացմանը։ Մասնակիցները քննարկել են ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից վերահաստատված պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը․ նշվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարությունում։ Սիմպոզիումի ընթացքում քննարկվել են «Իրանի ռեժիմի միջուկային, բալիստիկ հրթիռային … Read more

Կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա՝ ջրային գոլորշու անցում անմիջապես պինդ վիճակի, որոնք կառաջացնեն մանր սառցաբյուրեղներ ճանապարհներին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 📌Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա՝ ջրային գոլորշու անցում անմիջապես պինդ վիճակի, որոնք կառաջացնեն մանր սառցաբյուրեղներ ճանապարհներին ձևավորելով մերկասառույց: ‼️Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։   ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության … Read more

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու տարածքային հարցը․ այս մասին Европейская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։ Նրա խոսքով՝ Զելենսկին նաև պատրաստ է քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ին առնչվող հարցերը։ «Նախագահը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել այս հարցերը՝ դրանք լուծելու համար», – ընդգծել … Read more