Ռուսաստանը դեռևս չի տեսնում տարածքային հարցերը քննարկելու Կիևի պատրաստակամությունը․ Պուտինի մեծ ասուլիսը՝ կետերով

Ռուսաստանը դեռևս չի տեսնում տարածքային հարցերը քննարկելու Կիևի պատրաստակամությունը․ այսօր հրավիրած մեծ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ներկայացնում ենք Պուտինի ասուլիսի կարևոր հատվածները՝ կետերով․ Ռուսաստանն Ուկրաինայից որոշակի ազդանշաններ է տեսնում երկխոսություն վարելու պատրաստակամության վերաբերյալ։ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու՝ հիմնվելով իր թեզերի վրա։ Ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ անցել է … Read more

Եվրախորհրդարանը փորձում է խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Ալի Ահմեդով

Եվրոպական խորհրդարանը ցանկանում է խոչընդոտել Հարավային Կովկասում խաղաղությանը, խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խոչընդոտներ ստեղծել համագործակցության համար։ Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլլի Մեջլիսի լիագումար նիստում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովը։ «Ցավոք, Եվրոպական խորհրդարանը, որոշ միջազգային խմբերի հետ միասին, տարբեր երկրների ներքին գործերին միջամտելուց բացի, միտումնավոր … Read more

Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներն Ուկրաինայի համար «շատ լավ» է որակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի արդյունքներն անվանել է «շատ լավ» Ուկրաինայի համար՝ չնայած այն հանգամանքին, որ երկրները որոշել են Կիևին տրամադրել ԵՄ բյուջեով երաշխավորված վարկ՝ սառեցված ռուսական ակտիվների փոխարեն․ գրում է ria.ru-ն։ «Իմ պատասխանն այն է, որ մենք Ուկրաինային տվեցինք այն, ինչ խոստացել էինք։ Որոշման բացակայությունն աղետալի կլիներ։ Բարեբախտաբար, մենք կայացրինք հստակ որոշում, … Read more

Թրամփը ստորագրել է 901 մլրդ դոլարի ԱՄՆ ռազմական բյուջեի մասին օրենքը, որից 400 միլիոնը կուղղվի Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2026 թվականի համար 901 միլիարդ դոլարի ռազմական բյուջեի մասին օրենքը։ Փաստաթուղթը նաև մոտ 400 միլիոն դոլարի օգնություն է նախատեսում Ուկրաինային անվտանգության ոլորտում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Նշվում է, որ 2026 թվականի ռազմական բյուջեն 8 միլիարդ դոլարով ավելի կլինի, քան Թրամփի վարչակազմն էր պահանջել։ … Read more

Փաշինյանը դանդաղ, բայց հաստատուն կերպով պառակտում է հասարակությունը․ EADaily

«Նիկոլի եպիսկոպոսները» չհամարձակվեցին առանց անվտանգության հայտնվել Մայր տաճարում հավաքված քաղաքացիների շարքում և իրենց «հայտարարությունն» անելուց հետո արագ լքեցին վայրը։ Կաթողիկոսի կողմնակիցները նրանց հետևից գոռում էին «հուդաներ» և «ուրացողներ», մինչև վարչապետի «դեսպանորդները» նստեցին միկրոավտոբուս ու հեռացան․ գրում է EADaily-ն։ Ինչպես նշվում է, եպիսկոպոսները չպատասխանեցին լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ են իրենց ուղեկցում իրավապահ մարմինների աշխատակիցները և ինչի՞ց … Read more

Մենք հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ում լիիրավ մասնակցությանը․ Տասմագամբետով

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակիցը, և դուռը բաց է հանրապետության լիիրավ մասնակցության համար։ Այս մասին ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ում լիիրավ մասնակցությանը։ Դրա համար բոլոր պայմաններն ու նախադրյալներն … Read more

Նեթանյահուն հայտարարել է Եգիպտոսի հետ 35 միլիարդ դոլարի գազային համաձայնագրի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Եգիպտոսի հետ 35 միլիարդ դոլարի գազային համաձայնագրի կնքման մասին. գրում է CNN-ը: Հեռուստատեսային հայտարարության մեջ Նեթանյահուն համաձայնագիրը որակել է որպես «Իսրայելի պատմության մեջ ամենամեծ գազային համաձայնագիրը»։ Նրա խոսքով՝ համաձայնագրի արժեքը 112 միլիարդ շեկել է (մոտ 34.6 միլիարդ դոլար)։ Գործարքը ներառում է ամերիկյան Chevron էներգետիկ ընկերությունը, որը գազ կմատակարարի Եգիպտոսին։ … Read more

Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 5.3%․ ԵԶԲ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) մակրոտնտեսական կանխատեսման համաձայն՝ եվրասիական երկրների տնտեսությունները 2026 թվականին կաճեն մինչև 9.3%։ ԵԶԲ անդամ յոթ երկրների համախառն ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 2.3%, որտեղ առաջատարները կմնան Ղրղզստանը (9.3%), Տաջիկստանը (8.1%), Ուզբեկստանը (6.8%) և Ղազախստանը (5.5%)։ ՀՆԱ-ի աճը 2026 թվականին Հայաստանում կկազմի 5.3%, Բելառուսում՝ 1.8%, իսկ Ռուսաստանում՝ 1.4%։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում գնաճը կշարունակի … Read more

ՖԻՖԱ-ն և Netflix-ը նոր ֆուտբոլային սիմուլյատոր կթողարկեն ԱԱ-2026-ին ընդառաջ — Armsport.am

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պաշտոնապես հայտարարել է Netflix սթրիմինգային ծառայության հետ համագործակցության մասին։ Այս գործընկերության արդյունքում կթողարկվի FIFA-ի լիցենզիայով նոր ֆուտբոլային խաղ, որը հասանելի կլինի 2026 թվականի ամռանը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք Աշխարհի առաջնության մեկնարկին ընդառաջ։ Սա կլինի առաջին խոշոր նախագիծը FIFA ապրանքանիշի ներքո՝ Electronic Arts-ի (EA) հետ երկարատև համագործակցության դադարեցումից հետո։ Խաղի մշակմամբ … Read more

«Ռոսկոմնադզոր»-ը հայտնել է Ռուսաստանում արգելափակված Roblox հարթակի հետ համագործակցելու պատրաստակամության մասին

«Ռոսկոմնադզոր»-ը հայտնել է Ռուսաստանում արգելափակված Roblox առցանց խաղերի հարթակի հետ համագործակցելու պատրաստակամության մասին․ գրում է RT-ն։ Հարթակի ղեկավարությունը հայտնել է, որ պատրաստ է միջոցներ ձեռնարկել վտանգավոր տեղեկատվությունը հեռացնելու համար։ «Հարթակը նախկինում չի արձագանքել իրավական պահանջներին։ Roblox-ն այժմ խոստովանում է, որ բավարար չափով չի մոդերացրել խաղերի բովանդակությունը և չի ապահովել օգտատերերի չաթերի անվտանգությունը»,-հայտնել են «Ռոսկոմնադզոր»-ից։