Սիրիայի նախագահը Թրամփի հետ քննարկել է Դամասկոսի նկատմամբ մնացած պատժամիջոցների չեղարկումը

Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ աշ-Շարաան ընդգծել է Սիրիային միջազգային աջակցությունը շարունակելու կարևորությունը վերակառուցման և վերականգնման փուլում՝ հավելելով, որ մնացած պատժամիջոցների … Read more

Հարստացված ուրանի վերաբերյալ բանակցություններ չեն եղել․ Իրանի ԱԳՆ – Live News

Հարստացված ուրանի վերաբերյալ բանակցություններ չեն եղել։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Չինաստանը օգնում է լուծել Իրանի հարստացված ուրանի հարցը։ Բաղայիի խոսքով, Իրանը գիտակցում է, թե անհրաժեշտության դեպքում ինչ քայլեր պետք է ձեռնարկի միջուկային հարցի վերաբերյալ, և … Read more

Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել. Թրամփ – Live News

Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել, և դա լավ գործարք կլինի ԱՄՆ-ի ու նրանց համար, ովքեր մեզ հետ են: Բայց մի՞թե Տխմարոկրատները և տարբեր, արտաքուստ հայրենասիրությունից զուրկ հանրապետականները չեն հասկանում, որ ինձ համար շատ ավելի դժվար է պատշաճ … Read more

ԱՄՆ-ն պատրաստվում է Թրամփի դիմանկարով 250 դոլարանոց թղթադրամ թողարկել – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է թողարկել նոր 250 դոլարանոց թղթադրամ, որի վրա կարող է պատկերված լինել նրա դիմանկարը, եթե երկրի օրենսդիրները թույլատրեն դա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները, ԱՄՆ դաշնային օրենքն արգելում է տպել ողջ մարդու պատկերով ԱՄՆ թղթադրամ, սակայն Կոնգրեսում Թրամփի դաշնակիցները ներկայացրել են օրենսդրություն, որը բացառություն կմտցնի ԱՄՆ-ի 250-ամյակին … Read more

Թրամփը վստահ է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարը վերացվելու է – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները կա՛մ կտեղափոխվեն Միացյալ Նահանգներ՝ վերացվելու համար, կա՛մ կոչնչացվեն հենց Իսլամական Հանրապետությունում կամ մեկ այլ հարմար վայրում։ Ինչպես մայիսի 25-ին «Truth Social» սոցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը, «հարստացված ուրանը (միջուկային փոշին) կա՛մ անհապաղ կհանձնվի ԱՄՆ-ին՝ դուրսբերման ու ոչնչացման համար, կա՛մ կոչնչացվի հենց տեղում … Read more

Թրամփի և Նեթանյահուի միջև տարաձայնություններ են առաջացել Իրանի հարցում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ծանր հեռախոսազրույց» են ունեցել՝ քննարկելով Իրանի հետ բանակցությունների ընթացքը։ Այս մասին հայտնում է «Axios» պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։Ամերիկյան աղբյուրը պորտալին հայտնել է, որ զրույցից հետո Նեթանյահուն ծայրահաստիճան անհանգստացած է եղել։«Նեթանյահուն ծայրահեղ սկեպտիկորեն է վերաբերվում բանակցություններին և ցանկանում է վերսկսել պատերազմը։ Երկու առաջնորդների միջև տարաձայնություններ են առաջացել հետագա … Read more

Շանսերը, որ նրանք կկարողանան ինչ-որ բանի հասնել, շատ լավ են թվում. Թրամփը՝ Իրանի հետ համաձայնության հասնելու մասին

Շանսերը, որ նրանք կկարողանան ինչ-որ բանի հասնել, շատ լավ են թվում: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Նրանք հենց հիմա ուղղակիորեն փոխգործակցում են մեր մարդկանց և Իրանի հետ»,- հայտարարել է նա: «Շանսերը, որ նրանք կկարողանան ինչ-որ բանի հասնել, շատ լավ են թվում»,- հավելել է ամերիկյան առաջնորդը՝ նկատի … Read more

Թայվանի հարցի կարգավորման սխալ մոտեցումը կարող է hրահրել Պեկինի և Վաշինգտոնի միջև բախման. Սի Ծինփին

Թայվանի հարցի կարգավորման սխալ մոտեցումը կարող է հրահրել Պեկինի և Վաշինգտոնի միջև բախման։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Թայվանի հարցը չին-ամերիկյան հարաբերություններում ամենակարևորն է։ Եթե այն կարգավորվի պատշաճ կերպով, երկու երկրների հարաբերությունները կկարողանան պահպանել ընդհանուր կայունությունը։ Եթե ոչ, երկու պետությունները կբախվեն … Read more

Թրամփը հայտարարել է, որ Սի Ծինփինի հետ բանակցությունները գերազանց են անցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինի հետ իր հանդիպումը գերազանց է անցել։ «Գերազանց», – պատասխանել է նա լրագրողի հարցին։Նա նաև Չինաստանն անվանել է հրաշալի երկիր։ Հարցերը, թե արդյոք հանդիպման ժամանակ քննարկվել է Թայվանի հարցը, նախագահն անտեսել է։

Թրամփը եռօրյա պետական ​​այցով ժամանել է Պեկին – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա պետական ​​այցով ժամանել է Պեկին: Վերջին ինը տարվա ընթացքում սա ամերիկացի առաջնորդի առաջին այցն է Չինաստան, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Թրամփի ինքնաթիռը չորեքշաբթի երեկոյան վայրէջք է կատարել Պեկինի միջազգային օդանավակայանում։ Թրամփի պետական ​​այցը Չինաստան տեղի կունենա մայիսի 13-ից 15-ը, որի ընթացքում նա կայցելի միայն Պեկին. չինական այլ քաղաքներ այցելությունների մասին … Read more