Աղաչում և խնդրում եմ Քեզ՝ Տեր

Դիտում ՝ 21 220 Աղաչում և խնդրում եմ Քեզ՝ Տեր.Որդի՛ Աստծո, ընդունի՛ր Քեզ ապավինածիս աղաչանքները:Քո սուրբ և պատվական Խաչի հաղթող զորությամբպահի՛ր մեզ խաղաղության մեջ:Տե՛ր պահպանի՛ր մեզ օր ու գիշեր և Քո մարդասիրությամբ հիշի՛ր մեզ և ողորմի՛ր. Ամեն: (Աղբյուրը՝ Հավատամք) https://henaran.am/141269.html Կիսվել սոց․ ցանցերում

Ի՞նչ է նշանակում՝ «Սուրբ լինի Քո անունը… »

Դիտում ՝ 21 555 Հաճախ պարզագույն հոգևոր հարցերի շուրջ կասկածներ և հարցեր են առաջանում, որոնց վերաբերյալ պատասխան չգտնելով, կամ թողնում ենք դրանք օդում առկախ, կամ հարցերին տալիս ենք մեր՝ աշխարհիկ մեկնությունը՝ այդպես էլ չհասկանալով իրական՝ հոգևոր իմաստը: Հարգելի ընթերցող, Henaran.am-ը այսուհետ պարբերաբար կներկայացնի հոգևոր հարցերի վերաբերյալ հարցուպատասխաններ: Սկսենք բոլորիս հայտնի Տերունական աղոթքից՝ հատվածաբար ներկայացնելով և մեկնելով այն՝ ըստ … Read more

Աղոթքը կենդանության շունչն է – Lragrogh.com

Դիտում ՝ 20 136 Աղոթքը քրիստոնյայի կենդանության շունչն է, ոչ թե մի բան է, որը դարձնում է նրան կենդանի, այլ վկայում է նրա կենդանության մասին: Օսվալդ Չեմբերս https://henaran.am/135917.html Կիսվել սոց․ ցանցերում

Ձեր սրտերը թող չխռովվեն, եւ չվախենաք

Դիտում ՝ 21 007 «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, եւ չվախենաք։ Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ և կգամ ձեզ մոտ. եթե ինձ սիրեիք, ապա դուք ուրախ պիտի լինեիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև իմ Հայրը … Read more

Գործ սկսելուց առաջ՝ աղոթենք – Lragrogh.com

Դիտում ՝ 21 221 Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա ի մեզ: Ամէն: (Մեր  ձեռքի գործերն ուղղիր,Տե’ր, և մեր գործերին հաջողություն պարգևիր:Ամեն): Կիսվել սոց․ ցանցերում

Ամեն ինչ հնարավոր է – Lragrogh.com

«Վարդապե՛տ, քեզ մոտ բերեցի որդուս, որին մի համր չար ոգի բռնել է. եւ ուր պատահում է, նրան գետին է զարկում. փրփրում է, ատամներն է կրճտացնում եւ ապա չորանում մնում է։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն, բայց չկարողացան հանել այն»։ Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ո՛վ անհավատ սերունդ, մինչև ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչև ե՞րբ … Read more

Աղոթքը պետք է լինի հավատով

Դիտում ՝ 23 516 Աղոթքը պետք է լինի հավատով: Մենք պետք է խնդրենք հավատքով, հետևենք հուսալով, բախենք սիրով: Հույսով, Հավատքով և Սիրով աղոթքը երկնքի բանալին է, որ բաց է անում Աստուծո ողորմության դուռը, ինչպես որ հուսադրելով ասում է Հիսուս. «Ամեն բան ինչ-որ խնդրեք աղոթքի մեջ հավատքով՝ կստանաք» : Աղոթքը թույլ է, եթե հենված չէ հավատքի վրա. … Read more

Լեզվիդ պահպանություն արա – Lragrogh.com

Դիտում ՝ 23 519 Լեզվիդ պահպանություն արա ու մի բազմապատկիր խոսքերդ: Ով խոսքերն է բազմապատկում, նա չի կարող մեղքից զերծ մնալ։Շատախոսությունը կհեռացնի քեզանից Աստծո Հոգին։ Բարկացած մի խոսիր, ձայնդ մի բարձրացրու, մի ճչա ու մի խոսիր: Շրթունքներդ թող միշտ ճշմարտությունն ասեն: Բարի գործերի մասին, որ ուզում ես կատարել, երբեք մի ասա, կատարիր այն՝ նախապես չխոսելով դրա … Read more