Կապանում «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Volkswagen»-ին, ապա էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։00-ի սահմաններում Կապան քաղաքի «Ձորք» թաղամասի խաչմերուկում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Տիգրան Սաֆարյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային, ապա բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով … Read more

Թրամփն անդրադարձել է Պուտինի հետ քննարկվելիք թեմաներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայի գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կանդրադառնան տարածքների հարցին։ Նա միևնույն ժամանակ շեշտել է, որ Կիևը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Կարծում եմ՝ նրանք ճիշտ որոշում կկայացնեն։ Բայց ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից. ես այստեղ եմ, … Read more

Անկախ նրանից, թե ես կազատվեմ, թե կնստեմ 5 տարի՝ խարանը կմնա․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Ես ոչ մի հանցանք այս աշխարհում և այս պետության հանդեպ չեմ արել: 50 տարի առաջ ես մտել եմ եկեղեցական ասպարեզ՝ հակադրվել եմ սովետական հսկայական կայսրության: Սովետական կայսրությունը այս սխալը չի գործել, ինձ չի կալանավորել: Այս մասին  դատարանում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ իր գործով դատական նիստի ժամանակ:   Նա նշել է, որ ինքը … Read more

Առողջական խնդիրներով հոսպիտալ տեղափոխված զինծառայողը փորձաքննության արդյունքներով ճանաչվել է ոչ պիտանի ծառայության համար

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ   ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին … Read more

Այն, ինչ որ մեզ ասել են՝ սահմանը և Իրանի այդ կարմիր գիծը պահպանվելու է․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս

Պարոն Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել պարոն Փեզեշքիանի հետ և ԱԳՆ-ի տեղակալի այցը։ Այն, ինչ որ մեզ ասել են, սահմանը և Իրանի այդ կարմիր գիծը պահպանվելու է։  Իրանի և Հայաստանի սահմանը քանի հազար տարվա անցյալ ունի և մենք դա համարում ենք ընկերության և համերաշխության սահման: Մենք այս սահմանում երբևէ որևէ խնդիր չենք ունեցել, երկու երկրները միշտ … Read more

ՀԾԿՀ նախագահին հորդորել են անհապաղ կասեցնե՞լ Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ում նշանակման որոշումը

News.am-ի տեղեկություններով՝  վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը գրություն է ուղարկել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին այն մասին, որ, հաշվի առնելով Ստոկհոլմյան հրատապ աբիտրաժի որոշումը, ՀԾԿՀ նախագահի՝  ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու վերաբերյալ որոշումը անհրաժեշտ է անհապաղ կասեցնել՝ Հայաստանի նկատմամբ հետագա սանկցիաներից խուսափելու համար։ News.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Մեսրոպ Մեսրոպյանից՝ արդյոք պատրաստվում է … Read more

Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերազմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The Telegraph

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշակի առումով արդեն հաղթել է, քանի որ նա վաղուց էր երազում ԱՄՆ նախագահի հետ անձնական հանդիպման մասին։ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը Ռուսաստանի նախագահին տալիս է լեգիտիմություն և նպաստում է նրա ներքին հեղինակության բարձրացմանը. այս մասին գրում է  The Telegraph պարբերականը՝ Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերազմի ընթացքում ամենավտանգավոր պահն է վերտառությամբ հոդվածում: «Խորհրդանշական … Read more

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել

Օգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:                                                  … Read more

Միքայել Սրբազանի գործով առաջին դատական նիստն է ընթանում

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստն է ընթանում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում։ Միքայել Սրբազանի պաշտպանության խորհուրդը տեղեկացրել է, որ դատալսումների ժամանակ պետք է քննության առնվի նաև Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու հարցը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը մակագրվել է … Read more

Սա իրականում արդարադատության տոտալ բացակայություն է, տոտալ, ցավով եմ ասում․ Արամ Վարդևանյան

Կալանքը որպես խափանման միջոց պահպանելով մենք կարող ենք միայն արձանագրել, որ սա իրականում արդարադատության տոտալ բացակայություն է, տոտալ, ցավով եմ ասում: Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը: «Հարցազրույցը դիտարկել կոչ, դա աբսուրդ է: Ես չգիտեմ՝ ոնց է դա ստացվում իրենց մոտ: Ու ոնց է ստացվում, որ լավ, իսկապես, դատավոր Արտակ Կարապետյանը, չգիտեմ՝ … Read more