Ազդարարվել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը. ներկա են եղել ԶՈՒ ԳՇ պետը և ԱՄՆ դեսպանը

Օգոստոսի 12-ին ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, բարձրաստիճան զինվորականներ և հյուրեր: Միջոցառման ընթացքում հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին … Read more

Վարդենիսում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքներ. մարզպետը ծանոթացել է դրանց

Վարդենիսում մեկնարկել են Ազգալդյան, Երիտասարդության և Անդրեասյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Գեղարքունիքի մարզպես Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է վերոնշյալ փողոցների շինհրապարակներ՝ ծանոթանալու աշխատանքների ընթացքին։ «Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 114 միլիոն 500 հազար դրամ, որից 50%-ը ֆինանսավորում է ՀՀ կառավարությունը, իսկ մյուս 50%-ը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Հիմնանորոգման ծրագրով նախատեսվում է՝ ▪️ … Read more

Պարոն Էրդողան, բացեք սահմանը. միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական  կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը X-ում անդրադարձել է Վաշինգոտնում ստորագրված հռչակագրին: «Պատմական և հույսով լի հուզիչ պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը ձեռք սեղմեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կնքելով խաղաղության մի համաձայնագիր, որը խոստանում է ավարտ տալ տասնամյակներ շարունակվող արյունահեղությանը։ … Read more

Հուսամ՝ մի օր կպատմվի՝ ով ինչպես հայտնվեց գերության մեջ, և ովքեր էին աղոթում՝ գերիները չգան. Ալեքսանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նկատելով. «Հրապարակվել է խաղաղության պայմանագրի տեքստը։ Հայտարարվել են տարածաշրջանային ապաշրջափակման պայմանները։ Եվ այս ամենը փաստացի այնքան անխոցելի է, որ ընդդիմադիր «լրատվական» կոչվածները ստիպված են մոնտաժված, կեղծ պնդումներով տեսանյութեր սարքել, որ կախվելու առիթ ստանան։ Սա առավել քան խոսուն փաստ է, փաստացի ընդդիմությունը … Read more

Դատախազությունը Քոչարյանից և մյուսներից պահանջում է բռնագանձել 670 մլն դրամ՝ հատուցված Մարտի 1-ի զոհերի համար

ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ նախկին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Դատախաազությունից: Գլխավոր դատախազությունը պատասխանողներից հետադարձ պահանջով՝ համապարտության կարգով,  պահանջում … Read more

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր կգտնվի արձակուրդում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 12-15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում: Այս մասին հայտնում է նրա մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 341 դիտում

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. մեքենաներից մեկը կողաշրջվել է. կան զոհ և 3 վիրավոր

Օգոստոսի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են 2 «Օպել» մակնիշի և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնավածքներով տեղափոխվել հիվանդանոց։ … Read more

Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփի գրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social իր էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասին՝ կցելով լուսանկար վաշինգտոնյան հանդիպումից: «Մեծ պատիվ է լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։ Նրանք երկուսն էլ հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ։ … Read more

Թրամփի ուղին ՀՀ-ի համար տնտեսական և ներդրումային հեռանկար է բացում, խաղաղության խաչմերուկի մի մաս է. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել էր Վաշինգտոն ու մասնակցել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, վստահ է, որ ԱՄՆ-ում տեղի ունեցածը պատմական իրադարձություն է: Այս մասին նա կարծիք է հայտնել Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ բացահայտելով վաշինգտոնյան հանդիպումների ու համաձայնության մանրամասներն ու ու հավելելով, որ համաձայնությունները Հայաստանի և տարածաշրջանի … Read more

Հայաստան հոսելու են միջազգային ներդրումներ, փոխվելու է կյանքը, փոխվելու են անգամ մեր խնդիրները. Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարծում է՝ վերջին պայմանավորվածությունները նպաստելու են վիթխարի միջազգային ներդրումների հոսքին: Այս մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ խոսելով վաշինգտոնյան հանդիպումների ու համաձայնության մանրամասների մասին: «Թրամփի ուղու շուրջ աշխատանքներն անցնելու են Հայաստանի տարածքում՝ ԱՄՆ-ի հետ միասին: Դա մի կոմունիկացիոն պրոեկտ է լինելու, որը դառնալու է տարածաշրջանային հաղորդակցության մասշտաբային … Read more