Ի՞նչ են քննարկել Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը

Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը Երևանում անցկացրել են իրենց վեցերորդ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Այս հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են նախորդ հանդիպումների ժամանակ մշակված և համաձայնեցված հարցերը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով: Այս … Read more

Արարատում բախվել են «Nissan»-ն ու «Audi»-ն

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:20-ի սահմաններում Էջմիածին – Մասիս ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ու.-ի վարած «Nissan Tiida» և Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Մանուկ Մ.-ի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» … Read more

Լեհաստանը փակեց Բելառուսի հետ բոլոր անցակետերը «Արևմուտք-2025» զորավարժությունների պատճառով

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը սեպտեմբերի 11-ին պահանջել է Լեհաստանից մտածել սահմանի փակման «հետևանքների մասին և վերանայել որոշումը». Վարշավան ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունների կապակցությամբ սեպտեմբերի 12-ի կեսգիշերից փակել է Բելառուսի հետ սահմանի բոլոր անցակետերը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: Այդ սահմանափակումները «վնաս կհասցնեն Լեհաստանի միջազգային գործընկերներին» և «կհարվածեն հենց հանրապետության բիզնեսին», հայտարարել է ՌԴ արտաքին … Read more

ՊՆ կապիտանը պարգևատրվել է՝ Կարմիր գրքում գրանցված արջի քոթոթ փրկելու համար

Հուլիսի 9-ին ՊՆ կապիտան Է.Ս.Մկրտչյանը Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում նկատել էր ուժասպառ ու անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթ և անմիջապես կապ հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Նույն օրը, ԲԸՏՄ տեսուչները ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի հյուծված քոթոթին նախնական խնամքի համար փոխանցել էին Երևանի … Read more

Հայաստանի փաշա Նիկոլայը օրերս կրկին հոխորտացել է, որ չի հրաժարվելու Էջմիածնում խոշոր հանրահավաք անցկացնելու սպառնալիքից

Հայաստանի փաշա Նիկոլայը օրերս կրկին հոխորտացել է, որ չի հրաժարվելու Էջմիածնում խոշոր հանրահավաք անցկացնելու սպառնալիքից։ Նախորդ անգամ, իրեն ուղղված իմ նամակից հետո, նա լռելյայն հրաժարվեց Վարդավառի տոնին Էջմիածնի կենտրոնական հրապարակում մեծ հանրահավաք անցկացնելու մտքից։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջաին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ գրառումը վերնագրելով՝ Զգուշացում № 2։ Նա, մասնավորաես, նշել է. … Read more

Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը ռազմավարական առաջնահերթություն են. Հայրապետյան

Այսօր հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հանրահանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Իմ խոսքում կարևորել եմ հանդիպումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը ռազմավարական առաջնահերթություն են։ Հանդիպման ընթացքում վստահություն եմ հայտնել, որ պատվիրակության … Read more

Արարատի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «Kia»-ն

Այսօր սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Նիզամի և Սայաթ-Նովա գյուղերի խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Ի.-ի վարած «Ford Transit» ու Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Տաթևիկ Ա.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով էլ «Kia»-ն բախվել է գազատար խողովակին։ Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով … Read more

Գերմանիայի ռազմաօդային ուժերն արդեն սկսել են Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը

Գերմանիայի ռազմաօդային ուժերն արդեն սկսել են Լեհաստանի օդային տարածքի պարեկությունը ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքը խախտելու միջադեպից հետո: Այս մասին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: «Դա արդեն իրականացվում է: Գերմանիայի ռազմաօդային ուժերը երեկ երեկոյան որոշել են գործողության ընդգրկույթը», – պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Իր … Read more

Բեռլինում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերի արդյունքները

Սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Գեզա Անդրեաս ֆոն Գայրին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերի արդյունքները և ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները: Պետքարտուղարն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված … Read more

Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ում անդամ երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել ՆԱՏՕ-ի, ինչպես նաև անդամ երկրների հետ գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին և այդ ուղղությամբ համատեղ իրականացվող աշխատանքներին: Քննարկվել են առկա հնարավորությունները: Որպես տարածաշրջանում խաղաղության ապահովման ճանապարհին գրանցված կարևորագույն իրադարձություն նախարար Միրզոյանը նշել … Read more