Բայդենը հավանություն է տվել Թայվանին 571,3 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Թայվանին 571,3 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելուն, տեղեկացրել է Սպիտակ տունը։ Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ Բայդենն արտոնել է հատկացնել «571,3 մլն դոլար ՊՆ-ին, ինչպես նաեւ Թայվանին ռազմական կրթության եւ ռազմական ոլորտներում օգնություն ցուցաբերելու համար»։ Այս շաբաթ ավելի վաղ Թայվանը ԱՄՆ-ից ստացել էր 38 Abrams ժամանակակից մարտական տանկ, որոնք … Read more

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի, վիրավոր է 205 մարդ (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ինչպես հայտնել էինք, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ուրբաթ երեկոյան մեքենան մխրճվել էր մարդկանց մեջ: Դեպքը տեղի էր ունեցել քաղաքի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում։ Վարորդը ձերբակալվել էր։ Bild-ը հայտնում է, որ միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, ավելի քան 200-ը վիրավոր է: Նահանգի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել է` որպես ահաբեկչություն:

Ռիսկեր կան, բայց կառավարելի են․ շինարարական բումը կշարունակվի

Ընթացիկ տարվա հոկտեմբերին ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 22 հազար 120 գործարք։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գործարքների քանակն աճել է 13․5%-ով: Հոկտեմբերին անշարժ գույքի շուկայում կատարվել է առքուվաճառքի 5 հազար 333 գործարք, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 16․4%-ով ավել, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 14․9%-ով: Շարունակում են աճել նաև անշարժ գույքի շուկայական միջին գները … Read more

Նոր Երզնկայի մոտ բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:  «Lada»-ն վերածվել է մետաղե ջարդոնի, «Jeep»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց: Source … Read more

Ղազախստանի նախագահը պաշտոնանկ է արել փոխվարչապետ-ազգային էկոնոմիկայի նախարարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հրամանագիր է ստորագրել փոխվարչապետ, հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարար Նուրլան Բայբազարովին պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։Մամուլի ծառայությունը, սակայն, մանրամասներ չի հայտնել պաշտոնանկության պատճառների, ինչպես նաև այն մասին, թե պաշտոնանկ արված Նուրլան Բայբազարովի փոխարեն ով է նշանակվելու այս պաշտոնում։ Նուրլան Բայբազարովն այդ պաշտոնում նշանակվել է 2024 թվականի փետրվարին, … Read more

ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել 10 մլն դոլարի պարգևը, որը նշանակել է Սիրիայի նոր թրքամետ ղեկավարի համար

21 12 2024 ԱՄՆ-ը մտադիր է չեղարկել 10 մլն դոլարի պարգևը, որը նշանակել է Սիրիայի նոր թուրքամետ ղեկավարի՝ Աբու Մոհամադ ալ-Ջոլանիի, «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդի համար, որը գլխավորել է Ասադի տապալումը, տեղեկացրել է NBC News-ը։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆի, որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ուրբաթ օրը ԱՄՆ … Read more

Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան

«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն»,- գրել է ՓԾ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։ «Այսօր, դեկտեմբերի 21-ին գիշերը երեքն անց էր՝ երկրաշարժերի Last Quake հավելվածն ահազանգեց մոտերքում տեղի ունեցած 4.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի մասին: Ադրբեջանի տարածքում էր, Գյանջայի մոտ: Բայց զգացվել էր ՀՀ … Read more

Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ – Պանորամա

Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա թմրանյութի ազդեցության տակ է վարել BMW մակնիշի մեքենան։ Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Լրագրողների տվյալներով, թեստը ցույց է տվել կասկածյալի արյան մեջ հոգեմետ նյութերի առկայություն։ «Թեստը դրական է եղել, նա թմրանյութի ազդեցության … Read more

Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4–ի, ավելի քան 200 մարդ է տուժել. ԶԼՄ

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, ևս 205 մարդ վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում են գերմանական ԶԼՄ-ները։ Ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի և 68 տուժածի մասին: Հիշեցնենք` դեկտեմբերի 20-ի երեկոյան Գերմանիայի արևելքում գտնվող Մագդեբուրգ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնավաճառում։ Կասկածյալը … Read more