Ինչպես հայտնել էինք, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում ուրբաթ երեկոյան մեքենան մխրճվել էր մարդկանց մեջ: Դեպքը տեղի էր ունեցել քաղաքի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում։ Վարորդը ձերբակալվել էր։
Bild-ը հայտնում է, որ միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, ավելի քան 200-ը վիրավոր է: Նահանգի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել է` որպես ահաբեկչություն: