Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար վերանշանակվելու առթիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։  Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։  «Հարգելի Ժան-Նոել Բարո, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը և ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված … Read more

Թրամփի ծննդյան օրը Սպիտակ տանը կկազմակերպվի UFC մենամարտ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան օրը՝ հունիսի 14-ին Սպիտակ տանը տեղի կունենա UFC-ի մենամարտը։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում ելույթի ժամանակ հայտարարել է հենց Թրամփը, ով 2026 թվականի ամռանը կդառնա 80 տարեկան։ Հուլիսի սկզբին Թրամփը խոսել էր Սպիտակ տան տարածքում 2026 թվականին UFC-ի … Read more

Երևանում տրանսպորտի սպասարկման մակարդակը հասել է 99.9%-ի․ Ավինյան

Անցած շաբաթվա ընթացքում Երևանի 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 4686 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն, այսինքն 5–ով պակաս կամ մինուս 0.1%։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի  6–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։ «Զեկուցման օրը սպասարկման ենթակա ավտոբուսների քանակի վերաբերյալ ընդհանուր թվով 72 միավոր անսարք, որից «ՄԱՆ» … Read more

Հոկտեմբերի 6-ին և 7-ին տեսանելի կլինի աշնան առաջին գերլուսինը

Երկու գիշեր անընդմեջ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գերլուսինը։ Այս մասին  գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «Հերթական լիալուսինը, որը տեսանելի կլինի հաջորդ երկու անընդմեջ գիշերներին (հոկտեմբերի 6-7 և հոկտեմբերի 7-8), ինչպես սպասվում է, կլինի տարվա ամենագեղեցիկներից մեկը։ Լիալուսինը իր ուղեծրով կգտնվի Երկրին ամենամոտ կետում … Read more

ՀԱՄԱՍ խմբավորումը կենթարկվի «լիակատար ոչնչացման», եթե հրաժարվի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կենթարկվի «լիակատար ոչնչացման», եթե հրաժարվի իշխանությունից և Գազայի վերահսկողությունից, քանի որ ինքը ձգտում է իրականացնել իր ծրագիրը՝ Գազայի հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ, հաղորդում է CNN-ը։ Ի պատասխան հարցին՝ արդյոք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայն է Գազայի ռմբակոծումների դադարեցման հետ և աջակցում է … Read more

Օդի որակի խնդիրները կսկսվեն նոյեմբերին, և այդ առումով մենք ունենք անելիքներ․ Ավինյան

Անկախ այն լուրերից, որ Երևանում ամառային շրջանում, աշնանային շրջանում օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չի համապատասխանում։ Եվ սա ապացուցում են այն բոլոր 166 սարքերը, որոնք տեղադրված են Երևանում։ Սակայն հիշեցնեմ, որ օդի որակի խնդիրները կսկսվեն նոյեմբերին, և այդ առումով մենք ունենք անելիքներ: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Տիգրան Ավինյանը: Նա … Read more

Բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը․ վերջինս բռնկվել է․ կա զnh և տուժածներ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 23։53-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դաշտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել է։ … Read more

Եվրոպայում աճող ավտորիտար և ազգայնական միտումները կարող են դառնալ Փաշինյանի համար «օրինակ»

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ ԵՄ դեսպանն անձամբ պատասխանատվություն է կրում Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար․ ըստ նրա՝ եվրոպացի պաշտոնյաները աջակցել են երկրում անկարգություններ հրահրելու փորձերին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ Վրաստանի ընդդիմությունը, դժգոհ լինելով ՏԻՄ ընտրությունների արդյունքներից, փորձել էր կազմակերպել զանգվածային բողոքի … Read more