Վաղարշապատում պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը. Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը գրել է․  Վաղարշապատում պաշտոնապես մեկնարկեց քարոզարշավը։ Սկսում ենք ․․․ Հ․Գ․Թիմային աշխատանքը տվեց իր արդյունքը։ Ապրեն Grisha Harutyunyan–ը, Anna Avetisyan–ը, Армен Кочарян–ը։ Դե նայեք ու գնահատեք մեր երգն ու տեսահոլովակը: Արդեն երգում ենք։ Ես կասեի՝ էլի երգում ենք։ ))) #միացիր_որ_փոխենք Մայր Հայաստան N 4

ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն

Վստահ ասում եմ` ՀՀ զինված ուժերը ոչ թե կրճատելու, այլ համալրելու խնդիր ունեն ու դա պետք է ոչ թե պատերազմ սկսելու, այլ երկրի պաշտպանությունն ապահովելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Եթե նույնիսկ համոզվածություն լինի, որ առաջիկա 5 տարում պատերազմ չի լինելու, նույնիսկ այդ պարագայում պարտադիր ժամկետային … Read more

Բաքվի այս քայլը խաղաղության ինստիտուցիոնալացման դրսևորում չէ, այլ քաղաքական տակտիկա

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ գործածել է «Զանգեզուրի միջանցք»ձևակերպումը՝ հայտնելով դրա բացման մոտավոր ժամկետը և հավելելով, թե Բաքուն չեղարկել է Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման արգելքը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, ինչպես սովորաբար, «չնկատելու» տվեցին այն փաստը, որ Ալիևը կրկին օգտագործում է «միջանցք» եզրույթը, իսկ տարանցման արգելքի չեղարկումը ներկայացրին որպես «աննախադեպ … Read more

36 թեկնածուն էլ կտրվել է քննությունից, այդ թվում Գալյանի խորհրդականն ու Ալեն Սիմոնյանի օգնականը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին Բարձրագույն դատական խորհրդում անցկացվել է քրեական մասնագիտացման դատավորների հավակնորդների քննություն, որին մասնակցել է 36 անձ։ Քննությանը մասնակցած երկու թեկնածուի մասին «Հրապարակ»-ը գրել էր․ մեկը Ներսես Զեյնալյանն է` արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խորհրդականը, մյուսը` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը։ Ի դեպ, նոր տեղեկություն ենք ստացել, որ քննությանը մասնակցել … Read more

Սեփական նախագիծը արհամարհեցին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Երեկ ՔՊ-ն մերժեց «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագիծը, որը ներկայացրել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունը, եւ որը, կարճ ասած, իմպիչմենտի հիմքերի մասին նախագիծն է։ Այն գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունն էր ստացել: Իսկ ԱԺ լիագումար նիստում չընդգրկվեց, քանի որ օրակարգ մտցնելու հարցին ստացավ 48 դեմ, 24 կողմ եւ 2 ձեռնպահ ձայն։ … Read more

Ակադեմիական քաղաքի հեռանկարի փոխարեն՝ նոբելյան մրցանակակիրներ․ ՀՀ նախագահի գործունեությունն ու ծախսը․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության նախագահի գործառույթը՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի.1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:2. Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը:3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է եւ առաջնորդվում է բացառապես համապետական եւ համազգային շահերով:4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով: Սակայն, ի հեճուկս օրենսդրության, ՀՀ նախագահ … Read more

ՔՊ-ն, աշխատանքի փոխարեն, հարկատուների հաշվին վայելում է աշխարհը․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին սոցիալական ցանցերում նոր «թրենդ» է առաջացել. իշխանական պատգամավորները հերթով ցուցադրում են իրենց «աշխատանքային» գործուղումները՝ մի քիչ Ժնեւում, մի քիչ Փարիզում, մի քիչ էլ սպասվող հանգստի հաջորդ վայրերում։ Իսկ նրանց վայելքների գլխավոր հովանավորը ՀՀ հպարտ հարկատուն է: Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը այս օրերին գտնվում է Շվեյցարիայում։ Նա այդ մասին … Read more

Գագիկ Ծառուկյանի հոր հոգեհանգստի արարողությանը ներկա են բազմաթիվ քաղաքացիներ և պաշտոնյաներ

Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի հոգեհանգստի արարողությունը։ Կոլյա Ծառուկյանին հրաժեշտ տալու են եկել հազարավոր մարդիկ։ Ներկա է քաղաքական ողջ վերնախավը, այդ թվում դեսպաններ։ Վարչապետի և ԱԺ նախագահի անուններից ծաղկեպսակներ են դրված։ Հիշեցնենք, որ Կոլյա Ծառուկյանը մահացել է հոկտեմբերի 19-ին 96 տարեկան հասակում:

Փաշինյանը մեկնել է Վրաստան. Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Այսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։ Վաղը վարչապետ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին։