Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 2-ին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրվա կեսօրին, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ The Wall Street journal-ը հաղորդել էր, որ Ֆլորիդայում կայացած բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգները և Կիևը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարածքների փոխանակման հնարավորությունը։

Փաշինյանի ուղերձը Ռումինիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանին ազգային տոնի՝ Մեծ Միավորման օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ռումինիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա առթիվ: Ուրախությամբ եմ արձանագրում մեր բարեկամ երկրների միջև փոխշահավետ գործընկերության շարունակական խորացումն ու ընդլայնումը։ Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի և Ռումինիայի միջև հարաբերությունները … Read more

Ցանկացած քայլի պատրաստ եմ. Արշակ սրբազանը՝ իր ծառայությունը կասեցնելու մասին

Ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դիմել դադարեցնելու, միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ «Դադարեցնելու դեպքում ես մտավախություն ունեի, որ պետք է ջուր լցնեմ այն մարդկանց ջրաղացին, որոնք ստեղծել են այս հերյուրանքը։ Վերջիվերջո նրանց նպատակը դա է։ Երկրորդը, … Read more

Հայաստանում վերջին տարիներին կանանց ներգրավվումն անվտանգային և պաշտպանական ոլորտներում գրանցում է կայուն աճ․ ԱԽ քարտուղար

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 25-ամյակի առթիվ. «Ապրող օրակարգ. Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի 25 տարին և Հայաստանի կոչը՝ հանուն մարդկայինանվտանգության» միջազգային կոնֆերանսի ընթացքում: ԱԽ քարտուղարի ելույթը ստորև՝ «Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ այս կարևոր միջազգային համաժողովի ընթացքում, որը նվիրված … Read more

Բաքուն Մոսկվայից պահանջում է չորս բան, որոնց թվում է պաշտոնական ներողությունը․ Հաջիև

Ադրբեջանի ներկայիս օրակարգը Հարավային Կովկասում պատերազմի հաղթանակից դեպի խաղաղության հաղթանակ անցնելն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը EU Today-ին տված հարցազրույցի ժամանակ։ Նրա ելույթը կենտրոնացած էր «Զանգեզուրի միջանցքի» վրա, որը նա ուղղակիորեն կապել է ինչպես Ադրբեջանի հետհակամարտական ​​ռազմավարության, այնպես էլ ԵՄ-ի ավելի լայն կապի նպատակների հետ։ Նկարագրելով այն որպես Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և … Read more

Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին․ Աշոտյան

Նիկոլ, քո հանցավոր գործունեության արդյունքում այսօր վերջնականապես լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին։ Վստահեցնում եմ քեզ, որ այս դրվագի հետ կապված մանրամասները ի հայտ կգան եւ տեղ կզբաղեցնեն քեզ առնչվող մեղադրանքների շարքում։ Իսկ հիմա, ըստ քո իսկ կռուտիտի, ավարտիր բանակցային … Read more

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. Արշակ սրբազան

Կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու. ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսում նշեց Արշակ Սրբազանը։ «Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելիությունը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեղանալ … Read more

Դավաճանություն է. Արշակ Սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպած 8 բարձրաստիճան հոգեւորականների մասին

Արդյոք մեր եկեղեցականների նկատմամբ, որոնք հայտարարություն են արել, իրենց նկատմամբ շանտաժ կիրառվել է. Անկեղծ ասած, չգիտեմ, բայց ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելն ուղղակի դավաճանություն է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսում նշեց Արշակ Սրբազանը՝ անդրադառնալով եկիսպոկոսների հայտարարությանը, որտեղ նրանք պահանջում են Արշակ Սրբզանին հեռացնել Մայր Աթոռից և կասեցնել առժամանակ նրա գործունեությունը։ «Դավաճանությունը մեր … Read more

Այսքան տարի դուք եք խաղում իմ նյարդերի հետ, ինչո՞ւ ես նույնը չանեմ․ Յուրի Խաչատուրովը՝ դատարանին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պահանջեց նոր մեղադրանքի վերաբերյալ փաստաթղթերն ամբողջությամբ թարգմանել իր համար։  Նշենք, որ նիստը դեռ չսկսված 15 րոպեով ընդմիջվեց, քանի որ հանրային մեղադրողը դեռ չէր ներկայացնել, ուշանում էր։ Դատարանը հայտարարեց, որ այսուհետև 15 րոպե և ավելի ուշանալու դեպքում նիստը կհետաձգվի։ … Read more

Ադրբեջանը ցանկանում է տեսնել ԵՄ-ն «Զանգեզուրի միջանցքի» մաս․ Հաջիև

Ադրբեջանը ցանկանում է տեսնել ԵՄ-ն «Զանգեզուրի միջանցքի» մաս, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ադրբեջանի նախագահի օգնականը «միջանցքը» ներկայացրել է որպես այն բանի գործնական բաղադրիչ, որը նա անվանել է Ադրբեջանի «խաղաղության հաղթանակի ռազմավարություն»: «Խաղաղությունը պետք է բերի բարգավաճում և զարգացում, ինչպես նաև կառուցի փոխկախվածություն հարևանների միջև: Այս համատեքստում Հայաստանը կարող է փակուղուց վերածվել տարանցիկ … Read more