Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին․ Աշոտյան

Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեց...

Նիկոլ, քո հանցավոր գործունեության արդյունքում այսօր վերջնականապես լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին։

Վստահեցնում եմ քեզ, որ այս դրվագի հետ կապված մանրամասները ի հայտ կգան եւ տեղ կզբաղեցնեն քեզ առնչվող մեղադրանքների շարքում։

Իսկ հիմա, ըստ քո իսկ կռուտիտի, ավարտիր բանակցային բոլոր փաստաթղթերի «սկանավորումը» եւ հրապարակիր դրանք։

Արագացրու»,-գրել է նա:

Leave a Comment