Օգոստոսին Հայաստանում սպառողական գներն աճել են 3.6%-ով

Հայաստանում սպառողական շուկայում գներն օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ,  աճել են 3.6  տոկոսով, իսկ այս տարվա նախորդ ամսվա՝ հուլիսի նկատմամբ՝ 0.2 տոկոսով:  Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:  Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ավելացել են 4.9 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի նկատմամբ մնացել են անփոփոխ:  Միայն … Read more

Կայացվել է Ազատ գյուղում գտնվող՝ ՀՀ ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի գործով առաջին դատավճիռը

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ին կայացրել է մեղադրական դատավճիռ. մեղադրյալ կրտսեր սերժանտ Ռ.Մ.-ն դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ռ․Մ․-ն, ով 2023 թվականի հունվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված է եղել  վաշտի վերակարգում և որպես վաշտի հերթապահ ծառայություն է իրականացրել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող … Read more

ՆԳՆ․ քրեական վարույթ է նախաձեռնվել տնամերձ հողամասում կանեփի աճեցման դեպքի առթիվ

Սեպտեմբերի 12-ին Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հնաբերդ գյուղի 32-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և օգտագործում այդ բույսից պատրաստած թմրամիջոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 32-ամյա երիտասարդի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 42 բույս: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են … Read more

Բելառուսը չի ձգտում նվաճել որևէ մեկին, բայց ի վիճակի է հետ մղել ցանկացած ագրեսորի

Բելառուսը չի ձգտում նվաճել որևէ մեկին, բայց ի վիճակի է հետ մղել ցանկացած ագրեսորի։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ազգային միասնության օրվա նախօրեին պետական ​​պարգևների հանձնման արարողության ժամանակ։ «Մենք ոչ մեկին չենք սպառնում։ Ճիշտն ասած, ես ուզում եմ Ալեքսանդր Գրիգորևիչ Վոլֆովիչին ասել, որ բավական է արդարանալ նրանց առաջ՝ … Read more

Գարեգին Երկրորդը Վատիկանում առանձնազրույց է ունեցել Լևոն 14-րդ Պապի հետ

Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության և Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Քոխի ուղեկցությամբ Վատիկանից մեկնեց Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատ, ուր հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։ Եղբայրական ողջագուրումից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետերն ունեցան առանձնազրույց։ Ամենայն … Read more

Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և կիրառվեց 5 մլն դրամ գրավ

 Հակակոռուպցիոն դատարանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց բացակայելու արգելքը և կիրառեց 5 մլն դրամ գրավ։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան: Նշենք, որ Վարդան Ղուկասյանի դեմ գործը կապված է Գյումրի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման հետ։ Ղուկասյանը դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ գրավը վճարելու խնդիր չի ունենա։ «Ես այնքան հարգանք … Read more

Հայաստանը որոշում կկայացնի ԱՊՀ նիստին մասնակցության ձևաչափի մասին. Պետրիշենկո

Հայաստանը կորոշի իր մասնակցության ձևաչափը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է Համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։ «Հայաստանը նույնպես հաստատել է իր մասնակցությունը։ Այս հարցը ներկայումս մշակվում է։ Սա այն հարցն է, որի վերաբերյալ հայկական կողմը պետք է որոշում կայացնի՝ իր մասնակցությունն ավելի արդյունավետ … Read more

Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին՝ ավարտին մոտեցող առաքելության կապակցությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են Կառավարությունից: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի և Հայաստան-Իրան միջպետական հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար: Դեսպանը, շնորհակալություն … Read more

Ամերիկյան վարչակազմը մի շարք երկրների զգուշացրել է, որ Պաղեստինի պետականության ճանաչումը կլինի անխոհեմ

Ամերիկյան վարչակազմը մի շարք երկրների զգուշացրել է, որ Պաղեստինի պետականության ճանաչումը կլինի անխոհեմ, հակաարդյունավետ և կխաթարի մերձավորարևելյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Թել Ավիվից Դոհա թռիչքից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին: Նրան խնդրել են մեկնաբանել Իսրայելի նախարարների կոչերը Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող տարածքների բռնակցման վերաբերյալ: «Կարծում եմ, որ … Read more

Հայաստանը հաստատել է մասնակցությունը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, սակայն մասնակցության ձևաչափի հարցը դեռևս մշակվում է, հայտարարել է Համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն: «Հայաստանը նույնպես հաստատել է իր մասնակցությունը։ Այս հարցը ներկայումս մշակվում է։ Սա այն հարցն է, որի վերաբերյալ հայկական կողմը պետք է որոշում կայացնի՝ իր … Read more