Թուրքական ջերմոցներում աճեցրած իշխանության պարագլուխները հարձակվել են գյուղացիների ջերմոցների վրա․ Անդրանիկ Թևանյան

Այս իշխանությունները հարձակվել են գյուղացիների վրա՝ ջերմոցների հետ կապված կամայական վճարներ են սահմանում։ Մենք դեմ ենք այդ մոտեցմանը։ Այս մասին Վաղարշապատ խոշորացված համայնքի Արշալույս գյուղում քարոզարշավի ժամանակ ասել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։ «Թուրքական ջերմոցներում աճեցրած այս իշխանության պարագլուխները հարձակվել են գյուղացիների ջերմոցների վրա»,-ասել է Անդրանիկ Թևանյանը։

Այսուհետ պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու առաջիկա անելիքները

Իվետա Տոնոյանը գրում է . Սիրելի՛ ընկերներ, այսուհետ այս ձևաչափում պարբերաբար կներկայացնեմ մեր մեծ թիմի ընթացիկ գործունեությունն ու առաջիկա անելիքները։ Թեպետ մշտապես օպերատիվ կապի մեջ եմ լրատվամիջոցների իմ գործընկերների հետ, հանրային հաշվետվության այս ձևաչափը կդառնա տեղեկատվության տրամադրման գործուն մեխանիզմներից մեկը։ 1․ Այսպիսով, տեղեկացնեմ, որ այսօր պետական գրանցում է ստացել «Առաջարկ Հայաստանին» հասարակական կազմակերպությունը: Սա լինելու … Read more

Աշխատանքային հանդիպում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի Ֆեյսբուքի էջից:

Իսրայելում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր

Իսրայելում զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել զինվորական ծառայության դեմ. մոտ 200 հազար ուլտրաուղղափառ հրեաներ դուրս են եկել Երուսաղեմի փողոցներ, հաղորդել է Haaretz-ը։ Bild-ը տեղեկացրել է, որ բողոքի ցույցի մասնակիցները պահանջել են պահպանել կրոնական ուսանողներին զինվորական ծառայությունից ազատող օրենքը։ Բողոքի ցույցն ուղեկցվել է հրկիզումներով, ճանապարհների արգելափակումներով եւ ոստիկանության հետ բախումներով։ Անվտանգության մոտ 2 000 աշխատակիցներ մասնակցել … Read more

Արսեն Թորոսյանը և ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավարը քննարկել են կանանց տնտեսական զորեղացման հարցը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին։ Ինչպես հայտնում են ԱՍՀՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ դիտարկվել են զբաղվածության, ժողովրդագրության, բնակարանային ապահովման և այլ ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթությունները՝ շեշտելով … Read more

Ուկրաինան տեղեկացրել է, որ ոչնչացրել է «Օրեշնիկ» հրթիռ ռուսական տարածքում

Ուկրաինայի պաշտպանության ուժերը ոչնչացրել են երեք «Օրեշնիկներից» մեկը ՌԴ տարածքում։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը, փոխանցել է УНИАН-ը։ «Մինչ այդ մենք ոչ մի անգամ դա չենք հնչեցրել։ Բայց մեք կարող ենք ասել, որ երեք «Օրեշնիկներից» մեկը հաջողությամբ վերացվել է նրանց Կապուստին Յար տարածքում ռազմական հետախուզության, արտաքին հետախուզության եւ ազգային … Read more

Դատախազությունն ընթացք է տվել Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ հաղորդմանը

Դատախազությունը ստացել է Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ «Հայաքվեի» ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Այս մասին հայտնեցին դատախազությունից։ Հիշեցնենք, որ այսօր «Հայաքվե» նախաձեռնությունը Հովհաննավանքի բռնազավթման վերաբերյալ  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրի 209 և 441 հոդվածների հատկանիշներով։ «Նիկոլ Փաշինյանը, վերազանցելով իր լիազորությունները և չարաշահելով … Read more

ՀՀ-ն դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն

Հայաստանի Հանրապետությունը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։  «Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։ Այս կարևոր քայլը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը խորացնելու համար»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ: 

Ժողովու՛րդ, պատրաստ եղեք, ադրբեջանցիները գալու են Հայաստան․ Ալեն Սիմոնյան

Հայաստանում քաղաքական ընդդիմախոսներ չկան։ Լրագրողների հետ զրույցում այս միտքն է արտահայտել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Կան մարդիկ, ովքեր վիրավորանքներ են հնչեցնում, բայց ոչինչ չեն առաջարկում։ Վերջերս ի՞նչ են առաջարկել խաղաղության կամ երկրի ապագայի վերաբերյալ։ Բացի Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը անդամակցությունից (նկատի ունի Շիրակի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին)։ Ի՞նչ քաղաքականություն են նրանք առաջարկում»,- նշել է Սիմոնյանը։ … Read more

Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Opel Zafira»-ն

Այսօր՝ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 134 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:  Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են 4-ը՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ «Աբովյան» բժշկական կենտրոն:  Բախման հետևանքով «Toyota»-ն հայնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ … Read more