Դանիան ուժեղացնում է Գրենլանդիայի պաշտպանությունը Թրամփի արած հայտարարությունների ֆոնին

Դանիայի կառավարությունը հայտարարել է Գրենլանդիայի պաշտպանական ծախսերի զգալի ավելացման մասին. դրանից առաջ ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը դարձյալ հայտարարել էր արկտիկական տարածքը ձեռք բերելու ցանկության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է BBC-ն: Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը հայտարարել է, որ փաթեթի գումարը կկազմի առնվազն 1,5 միլիարդ դոլար: Դեկտեմբերի 23-ին Թրամփը կրկին հայտարարել էր, … Read more

«Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցակից պաշտոնյաները»․ Հայկ Դեմոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ոգևորված է իր օգտին կայացրած դատավճռի կապակցությամբ ու «կեցցեներ» է ձոնել ՀՀ արդարադատությանը: Դե երևի այսօրվա իմ գրառումը, համակարգային կոռուպցիայի հետ կապված, չի հասցրել կարդալ: Ոչինչ, ներելի է:     Ասեմ Ձեզ, շատ հետաքրքիր է… Ա. … Read more

Մաhացել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը

Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին, ժամը` 18:00-20:00 «Սան Լազարո» սգո սրահում: Հուղարկավորությունը հաջորդ օրը՝ դեկտեմբերի 27-ին նույն վայրից: Վլադիմիր (Օհան) Պետրոսյանը ծնվել է 1941 թվականին։ 1979-1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Ձևավորել է հեռուստաֆիլմեր, բեմադրություններ։ Նրա … Read more

Շարունակում ենք աշխատել, որ յուրաքանչյուր թաղամասում և փողոցում զգացվի փոփոխության դրական ազդեցությունը․ Տիգրան Ավինյան

«Շարունակում ենք աշխատել, որպեսզի յուրաքանչյուր թաղամասում և փողոցում զգացվի փոփոխության դրական ազդեցությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։ Նա տեղեկացրել է, որ այցելել է Կենտրոն վարչական շրջանի երկու բակ, որոնք վերջերս վերափոխվել են նոր ժամանակակից լուծումներով՝ ապահովելով երեխաների համար անվտանգ և հարմարավետ խաղասահքեր, ինչպես նաև ընդհանուր բակի բարեկարգ … Read more

Այդ դեմարշները՝ էս նիստին չեմ գնում, էսօր քովիդ եմ, վաղը՝ չգիտեմինչ եմ․․․ բացարձակ շոու է, որը կարող է վատ վերջանալ․ տնտեսագետ

Ֆինանսների նախարարության սպասումներով պետական պարտքը 2024թ. վերջին կլինի մոտավորապես 49.8 տոկոս․ այս մասին տարեվերջի ամփոփիչ ասուլիսում հայտնել է նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Դա կախված կլինի ՀՆԱ-ի ցուցանիշի հրապարակումից, որը տեղի կունենա գարնանը։ Մեր նախնական գնահատականով` ՀՆԱ-ն կլինի 5.5 տոկոսի շրջանակում»,- նշել է նա՝ տեղեկացնելով նաև, որ 2025թ․ Հայաստանը պետք է վճարի 1,6 մլրդ դոլար պարտքի հիմնական … Read more

asekose.am – Երևանում հերթական կոլապսն է

Երևանում հերթական կոլապսն է. Խցանումները հատել են ռեկորդայիմ 10 բալը։ Օնլայն տաքսի-ծառայությունների մինիմալ առժեքները սկսվում են 1800 դրամից։  Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է․ Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ է` 50 րոպեից մինչև 1 ժամ կանգնած են մնացել, սպասում են ավտոբուսներին, որոնք այդպես էլ չեն գալիս: Քաղաքացիները դժվարանում են նաև մետրոպոլիտենից օգտվելիս։ Source link

«Էրեբունի ԲԿ-ում չի բացառվում, որ բուժառուի մարմնում տեղադրել են դիակից հանված մետաղական կոնստրուկցիա». Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞վ է «Էրեբունի» ԲԿ-ն տարբերվում կոշկակարի կրպակից:     «Ազդոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ ՀՀ քաղաքացուն տեղափոխեցին «Էրեբունի» ԲԿ: Մի քանի օր անց (՞՞՞) վերջինիս վիրահատեցին: Վիրահատության ընթացքում օգտագործվող պարագաների և դրանց արժեքի վերաբերյալ բժիշկները մինչև վիրահատություն բազմաբովանդակ լռեցին: Վիրահատության հաջորդ օրը (՞՞՞) բժիշկները վիրահատվողին տեղեկացրեցին, որ վերջինս պետք է վճարի վիրահատության ընթացքում … Read more

Ակտաուի մերձակայքում կործանված ադրբեջանական ինքնաթիռում եղել է 2 երեխա Չեչնիայից

Չեչնիայից երկու երեխա է եղել Ակտաուի մերձակայքում կործանված ադրբեջանական ինքնաթիռում։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսի ճակատագիրն անհայտ է։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Չեչնիայի երեխաների օմբուդսմենի ներկայացուցիչ Ադամ Խալիկովը։ «Չեչնիայից երկու երեխա է եղել օդանավում, մեկ երեխայի հոսպիտալացրել են, իսկ երկրորդի ճակատագիրն անհայտ է», – ասել է Խալիկովը: Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ընկել … Read more

Բժիշկը կոչ է արել Ամանորից առաջ կատարյալ մաքրություն չանել՝ դեպրեսիայից փրկվելու համար – ՓԱՍՏԻՆՖՈ

Բժիշկ-թերապևտ Յանա Շմելևան պատմել է, թե ինչպես խուսափել հետամանորյա դեպրեսիայից, որը կարող է առաջանալ տոներից առաջ գերհոգնածության պատճառով: Այս վիճակից խուսափելու ուղիները նա թվարկել է NEWS.ru-ի հետ զրույցում։ «Տարիների փոփոխությունը կատարելապես նշելու ձգտման մեջ մենք կարող ենք չափն անցնել և հոգեպես և ֆիզիկապես ուժասպառ լինել: Արդյունքում՝ գալիք տարվա առաջին օրը ձեզ կարող է այցելել հետամանորյա … Read more

Հայաստանի այս առաջնությունում բացահայտումներ չեղան. Արմեն Բաբալարյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի համար ներքին առաջնությունում բացահայտումներ չեն եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բաբալարյանը: «Հայաստանի այս առաջնությունում բացահայտումներ չեղան: Բոլոր մասնակիցներին լավ ճանաչում եմ, մեր մարզիկներն են: Օրինակ` միայն 60 կգ քաշայինների պայքարում Կարապետ Մանվելյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Սուրեն Աղաջանյանին: 55 կգ քաշում հանդես եկավ մինչ այս … Read more