Ռուսաստանի ԱԳՆ գնահատումը Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիների վերաբերյալ սխալ է. Ադրբեջանի ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունը, որում ընթացիկ տարվա հուլիսին Ադրբեջանում Ռուսաստանի 13 քաղաքացիների ձերբակալությունը ներկայացվել է որպես ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառ, իսկ նրանց ազատ արձակումը՝ որպես հարաբերությունների բարելավման պայման, սխալ է: Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն: «Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությունը պայմանավորված է հենց AZAL-ի ինքնաթիռի կործանմամբ և ռուս պաշտոնյաների հետագա … Read more

GALLUP. Ս. Կարապետյանը գլխավոր քաղբանտարկյալների ցանկում է՝ ըստ քաղաքացիների

«GALLUP International Association»-ի կողմից հեռախոսային հարցումներին մասնակցած 1,101 քաղաքացիներից ընկերությունը հետաքրքրվել է՝ այսօր Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ։ Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝ Հարցվածների 62 տոկոսը «այո» պատասխանով հաստատել է երկրում քաղբանտարկյալների առկայությունը, 20 տոկոսը դժվարացել է պատասխանել, Իսկ 18 տոկոսը նշել է, որ չկան։ Իսկ թե ո՞ւմ են քաղաքացիները համարում քաղբանտարկյալ հարցին էլ պատասխաններն ունեն հետևյալ … Read more

«Այսօրվա և վաղվա սյուները». Հայաստանի տաղավարը ներկայացնում է անցյալն ու ապագան․ Փաշինյանն այցելել է Expo 2025  համաշխարհային ցուցահանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025  համաշխարհային ցուցահանդես, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումը: Վարչապետը ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներում, այնուհետև պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել գրառում: Հաջորդիվ տեղի է ունեցել ճապոնական թեյի ավանդական հյուրասիրություն, որին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական պատվիրակության անդամներն ու Ճապոնիայի … Read more

GALLUP-ի հարցում՝ ՔՊ 17,3%-ով առաջատարը, Սամվել Կարապետյանի կուսակցությունը՝ 13,4%

ՔՊ՝ 17,3%, Սամվել Կարապետյանի կուսակցությունը՝ 13,4%, «Հայաստան» դաշինք՝  6,4%, ԲՀԿ՝ 3,8%, ՀՀԿ՝ 3,4 %, ԴՕԿ՝ 2,5 %,  Հանրապետություն կուսակցություն՝ 1,1%, ՀՅԴ՝1,1%, Լուսավոր Հայաստան կուսակցություն՝ 1%, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն՝ 0,9 %,  ՀԱԿ՝ 0,8 %, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 0,8 %,  Ազգային ժողովրավարական բևեռ՝ 0,8 %, Քրիստոնեաժողովրդական կուսակցություն՝ 0,5 %:  «GALLUP»-ը հրապարակել է 1,101 հոգու շրջանում անցկացված արդյունքները՝ եթե … Read more

Փաշինյանը «հետևով» գլոբուսի հետ է խաղում․ Ճապոնիայում ինքը անգամ «համբալ» չէր կարող լինել

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Աֆղանստանի հարավ-արևելքում հինգ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժը՝ մագնիտուդ 6,2

Աֆղանստանի հարավ-արևելքում հինգ օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել, որի մագնիտուդը կազմել է 6,2: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանական երկրաբանական գիտությունների հետազոտական ​​կենտրոնը։  Նոր երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պակիստանի հետ սահմանին, 10 կմ խորության վրա։ Հաղորդվում է, որ կան որոշ վնասներ, սակայն դրանց մանրամասները դեռ հայտնի չեն։  Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան … Read more

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանում սեպտեմբերի 5-ի և 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ 16-19մ/վ, երեկոյան ժամերին՝ 13-16 մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ​​​​​Մարզերում սեպտեմբերի 5-ի և 6-ի ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է … Read more

ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազարից ավելի անձինք ստացել են ՀՀ քաղաքացիություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 16 հազար անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը:   «Սեպտեմբերի 2-ի դրությամբ ունենք 16 հազարից ավելի դիմում, ունենք 11 հազար 259 անձ, որոնք նախագահի հրամանագրով ստացել են ՀՀ քաղաքացիություն և 5000–ից ավելի անչափահաս, որոնք, … Read more

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Աղետների դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի կանոնադրությանը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծին:  Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը:  «Կոալիցիան գլոբալ գործընկերություն է, որի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային համակարգերի դիմակայունությունը կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի կառավարման հանդեպ»,-ասաց Ղազարյանը:  Այդ պլատֆորմը նախաձեռնել է Հնդկաստանը: Այն … Read more

Ինը եվրոպական պետություններ միացել են Եվրամիության հակառուսաստանյան պատժամիջոցներին

Ինը եվրոպական պետություններ միացել են Եվրամիության հակառուսաստանյան պատժամիջոցներին, որոնք սահմանվել են հուլիսի 15-ին մի շարք ֆիզիկական անձանց նկատմամբ: Այս մասին նշվում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Խոսքը վերաբերում է Ալբանիային, Բոսնիա և Հերցեգովինային, Իսլանդիային, Լիխտենշտայնին, Մոլդովային, Նորվեգիային, Հյուսիսային Մակեդոնիային, Ուկրաինային և Չեռնոգորիային: Հուլիսի 15-ին ԵՄ խորհուրդը լրացուցիչ պատժամիջոցներ էր կիրառել 9 անհատի և … Read more