Ուղիղ ասում եմ ձեզ, ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չաշխատող տարբերակ է. Պապոյանը՝ բողոքի ակցիա անող բեռնափոխադրողներին

Ժողովուրդ ջան, ոչ միայն տեղյակ ենք, զբաղվում ենք: Հիմա սրանից ավել այս պահին բան չասեմ, ձեզնից շատ ենք այդ հարցով զբաղվում: Հիմա, որ մի երկու աշխատանքային բան ավել ասեմ՝ կարող է ձեր ու մեր գործը նույն գործն է, խանգարի, բայց հավատացեք ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցով ԵԱՏՄ-ում և ես շատ մեծ հույս ունեմ, որ … Read more

Մեր կարգախոսն է «Մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել». Ավանեսյան

Հոկտեմբերը հանդիսանում է կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսը և հոկտեմբերի ընթացքում մեր շենքերը լուսավորելով մեր տարբերանշաններով և նման կրծքանշաններով մենք հիշեցնում ենք կանանց հետազոտման և իրենց տարեկան կանխարգելիչ հետազոտություններն անցնելու մասով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Կառավարության նիստի անդամները ներկայացել են կրծքագեղձի դեմ պայքարի իրազեկման կրծքանշաններով։ … Read more

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի գործունեությունը դադարեցվել է

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 16–ի նիստում ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։ Որոշմամբ առաջարկվում է հիմնարկում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել «Արմավիր» ՔԿՀ–ում ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը` «Հոգեկան առողջության պահպանման ազգային կնետրոն» մասնագիտական կենտրոնում: «Այսպիսով, ակնկալվում … Read more

Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման առանցքը կրթությունն է․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման առանցքը կրթությունն է։  ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Խնդրում եմ, ներեցեք կրկնվելու համար, բայց ես նորից համոզվում եմ՝ չկա գեթ մեկ խնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Ես վերհիշում եմ իմ գործունեությունը թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես պատգամավոր, և չեմ կարող … Read more

Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը չզինաթափվի

Իսրայելը մտադիր է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվի զինաթափվել։ Ինչպես տեղեկացնում է Times of Israel-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։  «Եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի կատարել համաձայնագրի պայմանները, Իսրայելն ԱՄՆ-ի հետ համակարգված կերպով կվերսկսի մարտական ​​գործողությունները և կգործի՝ հանուն ՀԱՄԱՍ-ի լիակատար ջախջախման, Գազայում իրականությունը փոխելու և հասնելու պատերազմի … Read more

Նախազորակոչային տարիքի տղաներն ու կարիքավոր ընտանիքների երեխաները մարզվելու են անվճար. Հովհաննես Ծառուկյան

Հիմնանորոգված ու բարձրակարգ գույքով համալրված. Ծառուկյան ընտանիքի աջակցությամբ Ստեփանավանում վերաբացվում է արևելյան մարտարվեստների մարզադահլիճը, MMA, Grappling, Jiu-Jitsu, Karate և ոչ միայն: Patriot մարզական ասոցիացիայի սաները այսուհետ մարզումները կանցկացնեն ամբողջությամբ թարմացված մարզադահլիճում։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանի հետևողական աշխատանքը տեսանելի է, ոչ միայն մարզադահլիճն է նորոգվել, այլև բացօթյա հատվածը, որտեղ ևս մարզվելու լավ պայմաններ … Read more

Կառավարության նիստի օրակարգում 21 հարց է, որից 18-ը չի զեկուցվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 21 հարց, որից չի զեկուցվում 18-ը: Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին, … Read more

Ալիևը պաշտպանել է ամբողջ Կովկասի պատիվը Ռուսաստանի հետ հարաբերություններում. Սաակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին իր Ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև Դուշանբեում վերջերս կայացած հանդիպումը։ «Իսկապես, Իլհամ Ալիևը պաշտպանել է ամբողջ Կովկասի պատիվը Ռուսաստանի հետ հարաբերություններում և օրինակ ծառայեց բոլորի համար։ Պատահական չէ, որ Արևմուտքում նրանք, ովքեր նախկինում խուսափում էին Ադրբեջանից, այժմ հերթ են կանգնում այդ երկրի … Read more

Չինաստանի դեսպանությունն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ ամերիկյան կողմը չինական կողմից ակնկալում է դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լյու Պենյույը ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Չինաստանը մերժում է ցանկացած ճնշում, որը փորձ կարվի գործադրել իրենց նկատմամբ։  «Չինաստանը հաստատակամորեն հերքում է բոլոր տեսակի անօրինական միակողմանի … Read more

WhatsApp հավելվածում Արսեն Թորոսյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի անունով և նկարով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների։  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արսեն Թորոսյանը։  «Սիրելի՛ քաղաքացիներ, WhatsApp հավելվածում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ, որից նամակներ են ուղարկվում տարբեր մարդկանց, այդ … Read more