Ուղիղ ասում եմ ձեզ, ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չաշխատող տարբերակ է. Պապոյանը՝ բողոքի ակցիա անող բեռնափոխադրողներին

Ուղիղ ասում եմ ձեզ, ես էլ գիտեմ, որ 90 օրը մե...

Ժողովուրդ ջան, ոչ միայն տեղյակ ենք, զբաղվում ենք: Հիմա սրանից ավել այս պահին բան չասեմ, ձեզնից շատ ենք այդ հարցով զբաղվում: Հիմա, որ մի երկու աշխատանքային բան ավել ասեմ՝ կարող է ձեր ու մեր գործը նույն գործն է, խանգարի, բայց հավատացեք ամենաբարձր մակարդակով զբաղվում ենք այդ հարցով ԵԱՏՄ-ում և ես շատ մեծ հույս ունեմ, որ խնդիրը լուծվելու է: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող բեռնափոխադրողներին:  

«Դուք կարող եք ամեն օր ցույց էլ անել, բողոքի ակցիա էլ, ձեր իրավունքն է, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ առանց այս ցույցի էլ, այս մի շաբաթ է զբաղվում ենք ու շարունակելու ենք զբաղվել այնքան, մինչև կարողանանք հասնենք այնպիսի լուծման, որ այդ հարցը ինչ-որ կերպ լուծվի: Ուղիղ ասում եմ ձեզ, ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չաշխատող տարբերակ է, որովհետև 90 օր մենակ դուք Վերին Լարսում կարող է կանգնեք տարվա մեջ։ Եթե ոչ ավել»,-նշել է նա։

Leave a Comment