Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտնել է լիազորությունները դադարեցնելու մասին: «Սիրելի՛ շենգավիթցիներ, 2018 թվականից ստանձնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի բարդ և պատասխանատու պաշտոնը՝ միասին ահռելի նախաձեռնություններ և ծրագրեր ենք կյանքի կոչել, բազմաթիվ առաջարկներից եմ հրաժարվել, որպեսզի շարունակեմ ծառայել վարչական շրջանին՝ նպաստելով համայնքի բարեկեցությանը, սակայն երկարատև ժամանակ է՝ իմ աշխատանքային ճանապարհը որպես Շենգավիթ վարչական շրջանի … Read more

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 10-ին

Տարադրամի փոխարժեքի հաշվիչ Rate.am հարթակը ներկայացրել է հունիսի 10-ի տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 380.61 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 385.82 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 430.35 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 443.23 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.74 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 5.00 դրամը: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 102 դիտում

Վարչապետի գլխավորությամբ հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր են քննարկվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր: Ներկայացվել են նախանշվող նպատակները, որոնց իրագործմանը պետք է միտված լինի հարկային քաղաքականությունը, ինչպես նաև այն հարցադրումները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն: Քննարկման առարկա են եղել հարկաբյուջետային քաղաքականությանը, հարկման համակարգերին, հարկային արտոնություններին, ուղղակի և անուղղակի հարկերին վերաբերող հարցերը: … Read more

Ավանեսյանի վարորդին պարեկները տուգանել են

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի վարորդ Արթուր Մուշեղյանին պարեկները  տուգանել են առանց ամրագոտի երթևեկելու և անչափահասին առջևի նստատեղին առանց համապատասխան հարմարանքի նստեցնելու համար։ «Հայկական ժամանակ»-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ նախարարի վարորդին տուգանելու հիմք է հանդիսացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի տարածած տեսանյութը։   Արթուր Մուշեղյանը տուգանվել է 15000 դրամով: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ իր … Read more

ChatGPT-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են

Ամերիկյան  OpenAI ընկերության ChatGPT արհեստական բանականության չաթբոտի աշխատանքում զանգվածային խափանումներ են: Օգտատերերը բողոքում են, որ ChatGPT-ն չի կարողանում կատարել հանձնարարված տարբեր առաջադրանքներ՝ պատասխանելով, որ ինչ-որ խնդիր են առաջացել, կամ՝ դրանք կատարում է կիսատ: OpenAI-ը հայտնել է, որ զբաղվում է խոտանների վերացման ուղղությամբ: ChatGPT-ն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 400 միլիոն շաբաթական ակտիվ օգտատեր: «Հայկական Ժամանակ»-ը … Read more

Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքը հիմնանորոգված է, շատրվանները՝ նորացված. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է «Ինչպես և խոստացել էի» շարքի հերթական նորությունը: «Գյումրու Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքը հիմնանորոգված է, շատրվանները վերականգնված և ժամանակակից լուսաձայնային լուծումներով համալրված են»,- գրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 75 դիտում

Եկեղեցին կունենա նոր Ամենայն հայոց կաթողիկոս. եկեղեցականները հայտնվելու են նոր իրողության առաջ. Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «մի քանի խորհուրդ» է տվել ու վստահություն հայտնել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կունենա նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս։ «1. Բոլոր այն անհատները, ովքեր ներգրավված են կամ կլինեն ներգրավված Քոչարյանի կամ Սերժի թիմի մեջ` քաղաքական ապագա չեն կարող ունենալ, այդ ուժերն անցյալի ուժեր են և քաղաքական դաշտի դինոզավրերն են: Երբ մի … Read more

ՌԴ 11 շրջանում այս գիշեր ոչնչացվել է 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Անցած երեկոյան և գիշերը հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի 11 շրջաններում խոցել են 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնց գրեթե կեսը Բրյանսկի շրջանի վրա: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հունիսի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21:50-ից մինչև հունիսի 10-ը՝ Մոսկվայի ժամանակով 5:50-ն ընկած ժամանակահատվածում, հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռի … Read more

Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքը» ստեղծելու փորձը. Խամենեիի օգնական

Իրանը կանխել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ինչը, ըստ պաշտոնական Թեհրանի, կարող էր հանգեցնել դեպի Եվրոպա իրանական ճանապարհի արգելափակման։ Ինչպես հաղորդում է Tasnim գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ Նրա խոսքով, Նախիջևանը Ադրբեջանին կապող Հայաստանի տարածքով միջանցքի նախագիծը «տարածաշրջանը մասնատելու» փորձ էր և նպատակ ուներ Իրանին դուրս մղել … Read more