Ավանեսյանի վարորդին պարեկները տուգանել են


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի վարորդ Արթուր Մուշեղյանին պարեկները  տուգանել են առանց ամրագոտի երթևեկելու և անչափահասին առջևի նստատեղին առանց համապատասխան հարմարանքի նստեցնելու համար։

«Հայկական ժամանակ»-ին ՆԳՆ-ից հայտնել են, որ նախարարի վարորդին տուգանելու հիմք է հանդիսացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի տարածած տեսանյութը։  

Արթուր Մուշեղյանը տուգանվել է 15000 դրամով:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ իր էջում անդրադարձել էր իր վարորդի մասնակցությամբ միջադեպին: Նա նշել էր, որ դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը՝ նաև խիստ նկատողություն

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

4 դիտում

Leave a Comment