Սառնակունքից մինչև «Զանգեր» դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20:10-ի դրությամբ, առատ ձյան, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:   Բքի պատճառով Սիսիանի տարածաշրջանի Սառնակունք բնակավայրից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Source link

Երուսաղեմում հինգ մարդու բռնել են Նեթանյահուի տան մոտ բողոքի ակցիայի պատճառով

Հինգ ցուցարարների ձերբակալել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի տան մոտ Երուսաղեմում, տեղեկացրել է Times of Israel-ը։ Վաղ առավոտյան մոտ 20 մարդ հավաքվել էր Իսրայելի վարչապետի տան մոտ՝ նրան դիմելով բարձրախոսներով, որ պատանդները տառապում են ՀԱՄԱՍ-ի թունելներում «ցրտից, կտտանքներից եւ հիվանդություններից», մինչդեռ նա նստած է իր պահպանվող տանը, տեղեկացրել է 12-րդ ալիքը։ Նրանք նաեւ վանկարկել են, … Read more

Բաքվից խոստովանում են՝ մերժել են Մադրիդյան սկզբունքները, գնացել են պատերազմի ու ագրեսիայի ճանապարհով․ ադրբեջանագետ

Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը ևս մեկ անգամ արձանագրում է, որ Ադրբեջանը մերժել է Մադրիդյան սկզբունքները, նաև Կազանյան առաջարկը, քանի որ դա նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի անջատում Ադրբեջանից․ տելեգրամյան ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Նա նաև հստակ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը գնացել է պատերազմի ու ագրեսիայի ճանապարհով։ Չգիտես ինչպես է ստացվում, որ միայն … Read more

Ահավոր ա Ապարանից հետո. բուք և առատ ձյուն՝ Հայաստանի ճանապարհներին – 5tv

Ձյուն ու անձրև են կանխատեսում օդերևութաբանները նաև վաղվա համար: Հանրապետության լեռնային շրջաններում բքի վտանգ էլ կա: Հայաստանի ճանապարհները փակ չեն, բայց դժվարանցանելի են: Երևան-Ապարան ճանապարհից պատմում է Մարիամ Ամիրջանյանը: Source link

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված զարգացումները։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Երկու երկրի արտգործնախարարությունների ղեկավարներն ընդգծել են ինքնաթիռի կործանման բոլոր պատճառները պարզելու անհրաժեշտությունը։ Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում: Source link

Մեկ օր՝ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է բարձրաստիճան զինվորականի՝ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ անցկացրած մեկ օրվա մասին։ Source link

Տղամարդը վարակվել էր սեռավարակով, հարցնում ենք՝ ինչու չես օգտագործել պահպանակ, ասում է՝ զուգընկերուհիս վիրավորվեց՝ «դու ինձ ո՞ւմ տեղն ես դրել». սեքսապաթոլոգ – ՓԱՍՏԻՆՖՈ

Ներկայումս մենք արձանատգրում ենք սեռական ինֆեկցիաներով հիվանդացության երիտասարդացում: Վաղ սեռական կյանքի սկիզբը նաև որոշակի ռիսկեր է պարունակում սեռավարակով հիվանդանալու՝ «Փաստինֆոյի» տաղավարում նշում է սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանն ու հավելում. «Սեռավարակով հիվանդացող երիտասարդները հաճախ պատասխանատվությամբ չեն մոտենում խնդրին: Ժամանկին չեն այցելում բժշկի, հետազոտվելուց հետ բուժման պրոցեսին չեն հետևում, դիմացինի նկատմամբ էլ են քիչ պատասխանատու»: Բժիշկը նկատում է, … Read more

Ռուսերեն չիմացող միգրանտների երեխաները չեն կարողանա ընդունվել ՌԴ դպրոցներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, համաձայն որի՝ առանց ռուսաց լեզվի իմացության միգրանտների երեխաներին դպրոց ընդունելը կարգելվի։ Օրենքի համաձայն՝ միգրանտների երեխաները դպրոց ընդունվելու համար պետք է անցնեն լեզվի իմացության անվճար թեստավորում: Բացի դրանից՝ Ռուսաստանում անօրինական կերպով գտնվող միգրանտների երեխաները չեն կարող ընդունվել դպրոց։ Վիճակագրության համաձայն՝ օտարերկրացի երեխաների 41 տոկոսը խնդիր ունի ռուսաց … Read more

Ձմեռ պապիկի կերպարում աչքերս են ժպտում, հոգիս տխուր է

Սիրված դերասան, Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում։ Կյանքի մեծ մասն անց է կացրել թատրոնում ու առանց թատրոնի իր կյանքը չի պատկերացնում։ Արցախից հեռու երբեւէ ցանկություն չի ունեցել ապրել, բայց այսօր ստիպված է ծննդավայրից հեռու լինել։ Կարոտով է հիշում բեմը, տունը, բոստանը, որտեղ անցել են իր կյանքի լավագույն տարիները։ Համաձայն … Read more

Ալիևի «կիրթ» պատասխանը՝ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին

Դեռ նոյեմբերին 168.am-ն անդրադարձել էր Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությանը, և այդ համատեքստում ներկայացրել էինք 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանի կնոջ նախաձեռնություն-արշավների ռևոլյուցիան: Եվ այդ պատմական էքսկուրսի միջոցով զգուշացրել էինք, որ Աննա Հակոբյանի՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը զուտ քաղաքական է, հետապնդում է քաղաքական, արտաքին քաղաքական հետին մտքեր: Այսինքն, այստեղ չկան ազնիվ մղումներ՝ բարձրացնելու հասարակության … Read more