Տղամարդը վարակվել էր սեռավարակով, հարցնում ենք՝ ինչու չես օգտագործել պահպանակ, ասում է՝ զուգընկերուհիս վիրավորվեց՝ «դու ինձ ո՞ւմ տեղն ես դրել». սեքսապաթոլոգ – ՓԱՍՏԻՆՖՈ

Ներկայումս մենք արձանատգրում ենք սեռական ինֆեկցիաներով հիվանդացության երիտասարդացում: Վաղ սեռական կյանքի սկիզբը նաև որոշակի ռիսկեր է պարունակում սեռավարակով հիվանդանալու՝ «Փաստինֆոյի» տաղավարում նշում է սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանն ու հավելում. «Սեռավարակով հիվանդացող երիտասարդները հաճախ պատասխանատվությամբ չեն մոտենում խնդրին: Ժամանկին չեն այցելում բժշկի, հետազոտվելուց հետ բուժման պրոցեսին չեն հետևում, դիմացինի նկատմամբ էլ են քիչ պատասխանատու»:

Բժիշկը նկատում է, որ երիտասարդ տարիքում սեռավարակի կամ նման այլ խնդրի բախվելով՝ մարդիկ սկսում են քողարկել դա, ինչը լուրջ ռիսկեր է բերում իր հետ:

Սևադ Հակոբյանը նաև մեկ այլ դիտարկում է անում՝ սեռավարակներից պաշտպանվելու համար պահպանակ կիրառելը հայ իրականության մեջ հաճախ դիտվում է վիրավորանք:

«Դեպք ենք ունեցել, որ տղամարդը վարակվել է սեռավարակով, և երբ հարցնում ենք՝ ինչու չես օգտագործել պահպանակ, չէ՞, որ դու գիտես դրա մասին, ասում է՝ այո գիտեի, բայց երբ ուզեցի դա կիրառել, զուգընկերուհիս դրանից վիրավորվեց, ասաց՝ ինձ ո՞ւմ տեղն ես դնում, ինձ վստահիր, ես որևէ խնդիր չունեմ»,-նշում է մասնագետը:

Մանրամասները՝ «Ինչպես որ կա»-ի այս թողարկման մեջ:

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment