Կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին, Սփյուռքին և միջազգային հանրությանը չտրվել վտանգավոր պատրանքներին. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքները որպես պատմական խաղաղություն եվ տարածաշրջանային փոխկապակցվածության ու ապաշրջափակման բեկումնային հանգրվան ներկայացնելը խիստ չափազանցված է ու մոլորեցնող: Հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ կնքելը դարձել է  օրինաչափություն ներկայիս վարչախմբի համար, որը հետևողականորեն անտեսում է Հայաստանի ժողովրդին՝ գոյաբանական կարևորության որոշումներ կայացնելիս։ Այսպես կոչված TRIPP (Trump Route for International … Read more

Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր սահմանների նկատմամբ. Իրանի գլխավոր հյուպատոս

Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր գծված սահմանների նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը պատասխանելով  հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում Սյունիքով «Թրամփի երթուղու» անցնելուն։ «Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, ու այն չի փոխվելու։ Գեոպոլիտիկ սահմանները տարածաշրջանում երբեք չեն փոխվելու։ Ինչքան էլ գեղեցիկ անուններով … Read more

Այստեղ եմ՝ պաշտպանելու եկեղեցուն և Քրիստոսի այն զավակներին, ովքեր ապօրինաբար ազատությունից զրկվել են

Հայաստան է ժամանել հայտնի իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը: «ՀՀ-ում իմ հիմնական առաքելությունն է՝ պաշտպանել եկեղեցին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար զրկվել են ազատությունից»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա: «Երբ մարդիկ հավատացյալ են, սիրում են իրենց երկիրն ու եկեղեցին, ինչպիսի պարոն Կարապետյանն է, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար ենթարկվել են ռեյդի, ուրեմն ինչ-որ … Read more

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում. վաղը կմեկնարկեն հայ–ամերիկյան զորավարժությունները

NEWS.am–ի տեղեկություններով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի KC-135R տեսակի ինքնաթիռներ վայրէջք են կատարել Երևանում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օգոստոսի 12-20-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, ենթադրվում է, որ ռազմաօդային ուժերի ինքնաթիռների Հայաստան ժամանման պատճառը հենց զորավարժությանը մասնակցությունն է։ Հիշեցնենք, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան … Read more

Գազան ապառազմականացվելու է. Իսրայելը կկրի անվտանգության ապահովման հիմնական պատասխանատվությունը․ Նեթանյահու

Իսրայելի կողմից մշակված ծրագրի համաձայն՝ պատերազմից հետո Գազայի հատվածում կստեղծվի քաղաքացիական վարչակազմ: Ինչպես հաղորդում է  Times of Israel-ը, այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է արտասահմանյան ԶԼՄ-ների համար հրավիրված մամուլի ասուլիսում: «Գազան ապառազմականացվելու է. Իսրայելը կկրի անվտանգության ապահովման հիմնական պատասխանատվությունը. Իսրայելի հետ Գազայի սահմանին անվտանգության գոտի կստեղծվի ահաբեկիչների ապագա ներխուժումները կանխելու համար. Գազայում կստեղծվի … Read more

Երևանի շինտենդերների ստվերը․ հնարավոր կոռուպցիոն սխեմաներ և տապալված աղբահանություն

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը մեր հետ զրույցում կոշտ քննադատել է քաղաքային իշխանություններին՝ մատնանշելով մայրաքաղաքի խորը խնդիրները։ Նրա խոսքով՝ աղբահանության կազմակերպման տապալումը դարձել է Երևանի առօրյայի անբաժան մասը, իսկ իշխանությունները ամիսներ շարունակ չեն կարողանում ապահովել նույնիսկ նվազագույն կարգուկանոն։ Դանիելյանը նաև բարձրաձայնել է շինարարական տենդերների իրականացման գործընթացներում հնարավոր կոռուպցիոն սխեմաների մասին՝ ընդգծելով, որ … Read more

Իրանը ՌԴ-ի հետ կամ առшնց ՌԴ-ի կխանգարի ԱՄՆ ծրագրերին․ միջանցքը կդառնա Թրամփի վարձկանների գերեզմանը

Politik.am-ը «Ազատ խոսքի հարթակ» լրատվական հասարակական կազմակերպության կայքն է։ Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը politik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց politik.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Կոստանյանը հույս է հայտնել, որ Անկարան «փոխադարձությամբ կպատասխանի Հայաստանի կառավարության բարի կամքին»

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը Սպիտակ տանն ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ «պատմական» եռակողմ գագաթնաժողովը որակել է որպես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շրջադարձային կետ, որը միևնույն ժամանակ «կարևոր հանգրվան» է ստեղծում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Նա այս մասին ասել է «Անադոլու» գործակալությանը: «Երեկվա (նկատի ունի օգոստոսի 8-ի գագաթնաժողովը-Խմբ.) իրադարձությամբ մենք տեսնում ենք կարևոր հանգրվան և … Read more

Ավստրալիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինը

Ավստրալիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինը, հայտարարել է վարչապետ Էնթոնի Ալբանեզեն Կանբերայում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է The Canberra Times-ը: Վարչապետը որոշումը անվանել է պատմական քայլ, որը կփոխի Պաղեստինի արտաքին քաղաքականությունը: Ալբանեզեն ասել է, որ իր կառավարությունը կմիանա Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Կանադային՝ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինը ճանաչելու հարցում։ «Ավստրալիան ճանաչում է պաղեստինցի ժողովրդի սեփական պետություն … Read more