Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը մանրամասն քննարկվել է

Կիևի ռեժիմը և նրա եվրոպացի հովանավորները որոշել են չեղյալ համարել Անքորիջում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները և հետագայում վերանայել դրանք։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալյուզինի և Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հանդիպումից հետո։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը մանրամասն քննարկվել է՝ հաշվի … Read more

Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի սահմանադրությունը․ Բայրամով

Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի սահմանադրությունը և լիովին կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար։ Այս մասին հայտարարել է  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ադրբեջանի նախագահի Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում:

Մեր երկիրը բացահայտ հայտարարել է, որ «Ղարաբաղի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է»․ Բայրամով

Մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը համաձայն չէր խաղաղության համաձայնագրի մի շարք դրույթների հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: «Հայաստանը, մասնավորապես, չի ընդունել այն կետերը, որոնք վերաբերում են դատարաններից հայցերը հետ կանչելուն և սահմանին երրորդ ուժերի տեղակայումը թույլ չտալուն։ ԱՄՆ այցի շրջանակներում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ … Read more

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 120 դեպք

Բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոցվարելու իրավունքից զրկվածկամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ մարմնական վնասվածքպատճառելու, 10 դեպք՝ հոգեկան ներգործության, 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 5 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ … Read more

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է. Բաղայի

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է։ Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային: Նա նշել է, որ «Հարավային Կովկասի երկրները պետք է ուժեղացնեն անդրտարածաշրջանային միջամտության կանխարգելման տարածաշրջանային մեխանիզմները, եւ Իրանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ»: ««3+3» ձևաչափը պատմական նշանակություն ունի Հարավային Կովկասում։ Այն … Read more

Բյուրավան գյուղում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Արարատի մարզի Բյուրավան գյուղում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր Արայիկ Ավետիսյանին պատկանող հացի արտադրամասում։ Ինրպես տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Հատկապես արձանագրվել են որոշ խախտումներ՝  արտադրամասի նախագծումը, կառուցվածքը և չափսը … Read more

Հայկական կողմը խորապես հետաքրքրված է նաև Իրաքի վերակառուցման գործընթացին մասնակցելու հեռանկարով. Պապոյան

Հայաստանի և Իրաքի տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին մեծ թափ են ստացել, տարվա առաջին կիսամյակի արդյունքներով առևտրաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է: Սակայն երկու երկրներն էլ հարաբերություններում դեռևս չօգտագործված մեծ ներուժ են տեսնում, մտադիր են ընդլայնել համագործակցության ուղղությունները:  Երևանում անցկացվեց  Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստը։  «Վերջին տարիներին մեր երկկողմ … Read more

Ադրբեջանի նախարարների կաբինետում տեղի կունենա հատուկ նիստ

Ադրբեջանի նախարարների կաբինետում տեղի կունենա հատուկ նիստ՝ նվիրված Իլհամ Ալիևի Վաշինգտոն այցին; Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նիստը կկայանա այսօր: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ … Read more

Գերմանիան մտադիր չէ ճանաչել Պաղեստինի պետականությունը

Գերմանիան մտադիր չէ ճանաչել Պաղեստինի պետականությունը՝ չնայած իր որոշ գործընկերների դիրքորոշմանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Կանադայի վարչապետ Մարկ Քառնիի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք չենք միանա այս նախաձեռնությանը [Պաղեստինի ճանաչումը]: Մենք կարծում ենք, որ պետականության ճանաչման պայմանները ոչ մի կերպ չեն կատարվել»,-ասել է Մերցը՝ ավելացնելով. «Վերջին օրերի և ժամերի … Read more

Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել

Սերոբ Գասպարյանի փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մեկ տարի տևած անօրինական կալանքից հետո «Սև Հովազ» ՌՀԿ հրամանատար Սերոբ Գասպարյանի գործով արձանագրվեց շրջադարձ․ դատարանը կալանքը փոխարինեց տնային կալանքով։ Այս որոշումը, թեև ուշացած է, սակայն հանդիսանում է կարևոր քայլ՝ կյանքի և առողջության պաշտպանությունը առաջնահերթ համարելու ուղղությամբ։ ՓԱՍՏԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ • Ս. Գասպարյանը, որն այդ ամբողջ … Read more