Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը

Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 17-ին ստացել էին տեղեկություն, որ 24-ամյա մի երիտասարդ ապօրինի պահում է մարտական ատրճանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Դեկտեմբերի 20-ին համայնքային ոստիկանները, Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների հետ, դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 24-ամյա երիտասարդի փաստացի բնակության վայրում։ Հայտնաբերվել են ներարկիչներ՝ կիսով չափ լցված հերոինի … Read more

Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով

Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետեր Walnort Finance Limited-ի կողմից ներդրումային արբիտրաժային հայցից պաշտպանվելու համար, գրել է Civilnet.am-ը։ Walnort Finance Limited-ը ԶՊՄԿ-ում ունի 12,5 տոկոս բաժնեմաս։ Ընկերությունը մինչ արբիտրաժային գործընթացը ՀՀ-ում իրեն պատկանող այլ ընկերությունների միջոցով դատական տասնյակ գործընթացներ է նախաձեռնել ԶՊՄԿ-ի, դրա մյուս բաժնետերերի, … Read more

Նախարար․ Իրանը պատրաստ է ԵԱՏՄ–ն միացնել թիրախային շուկաներին

27 դեկտեմբերի 2024 – 19:00 AMT PanARMENIAN.Net – Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմեդ Աթաբակը Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել գործակցությունը ԵԱՏՄ հետ, ԵԱՏՄ–ն միացնել թիրախային շուկաներին։ Ըստ նախարարի, Իրանի և ԵԱՏՄ 5 անդամ պետությունների միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի վավերացումն անդամ երկրների խորհրդարաններում կարևոր քայլ է … Read more

Մեզ հարցրե՞լ են՝ ժողովուրդ համաձայն եք, որ ձեր երեխեքին տանենք մսաղաց,Արցախը պետք է տանք. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) – ՓԱՍՏԻՆՖՈ

Անհետ կորած զինծառայողների հարազատները դժգոհ են 44- օրյա պատերազմի քննիչ- հանձնաժողովի աշխատանքներից։ «Արդեն 4-րդ տարին լրացել է։Մարդիկ չիմանա՞ն իրենց երեխաների գլուխն ո՞վ տարավ կերավ, ո՞վ ինչ արեց, երբ արեց, ինչեպես արեց, հարցերի պատասխանները մարդիկ չիմանա՞ն»,- լրագրողների հետ զրույցում ասել է անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։ Նրա փոխանցմամբ՝ հանձնաժողովի ձեւավորման փուլում Անդրանիկ Քոչարյանն այցելել էր իրենց … Read more

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի մեղադրանքն այսօր փոխվել է. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է։ «Ծանրացնող հանգամանքներով խարդախության» աբսուրդ մեղադրանքը (ծանր հանցակազմ) փոխվել է «ինքնիրավչության» նույնքան աբսուրդ մեղադրանքի (ոչ մեծ ծանրության հանցակազմ): Միաժամանակ, ինքնիրավչության մեղադրանք է ներկայացվել Ստեփանակերտի ավագանու բոլոր անդամներին։ Չնայած դրան, չի փոխվել օրը 12 ժամ տնից դուրս … Read more

Երևանում հերթական 10 բալանոց խցանումն է (լուսանկար, տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանում հերթական 10 բալանոց խցանումն է, մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է, կանգառներում տասնյակ մարդիկ սպասում են երթուղայինի: Երևանում հերթական 10 բալանոց խցանումն է Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան պողոտան փակ է եղել ցույցի պատճառով: Source link

Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիային մասնակցելու հնարավորություն. ԿԳՄՍՆ

Մալթայի կառավարությունը, Եվրոպայի Խորհրդում Մալթայի նախագահությամբ և ԵՄ-Եվրոպայի խորհուրդ երիտասարդական գործընկերության աջակցությամբ՝ 2025 թվականի մայիսի 27-30-ը Մալթայի Վալետա քաղաքում հյուրընկալելու է Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիան (EYWC): Միջոցառմանը կարող են մասնակցել՝ երիտասարդության ոլորտի հետազոտողներ կամ դասավանդողներ, երիտասարդական աշխատանքի ծառայություն մատուցող կառույցի ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների հովանոց կառույցի ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակցության բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: … Read more

«Նախկին 3 նախագահների ժամանակ Լուկաշենկոն իրեն երբեք այդպես չէր պահի, նրանք թույլ չէին տալու». Արմեն Պետրոսյան

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՌԴ-ում ընթացող ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր տեսակապով, քանի որ դրանից առաջ տեղեկացրել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։ Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վիճել են Մինսկում կայանալիք ԵՏՏՀ-ին Հայաստանի մասնակցության հարցի առնչությամբ: Լուկաշենկոն ակնարկել է, որ դիտորդ անդամները լավ կլինի մասնակցեն նիստերին, այլ ոչ … Read more