
Անհետ կորած զինծառայողների հարազատները դժգոհ են 44- օրյա պատերազմի քննիչ- հանձնաժողովի աշխատանքներից։
«Արդեն 4-րդ տարին լրացել է։Մարդիկ չիմանա՞ն իրենց երեխաների գլուխն ո՞վ տարավ կերավ, ո՞վ ինչ արեց, երբ արեց, ինչեպես արեց, հարցերի պատասխանները մարդիկ չիմանա՞ն»,- լրագրողների հետ զրույցում ասել է անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։
Նրա փոխանցմամբ՝ հանձնաժողովի ձեւավորման փուլում Անդրանիկ Քոչարյանն այցելել էր իրենց գրասենյակ՝ ասելով, թե անհետ կորածների ծնողները շատ ինֆորիմացիա են հավաքել, որը օգտակար կլինի հանձնաժողովին, իսկ հիմա որեւէ ինֆորմացիա չի տրամադրվում։
Նա, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, մեղադրեց նաեւ նախկին իշխանություններին՝ ասելով, թե բլորոն էլ իմացել են Արցախը կորցնելու հեռանկարի մասին ու բոլորը հավասարապես մեղավոր են։ «Մեզ հարցրե՞լ են՝ ժողովուրդ համաձայն եք, որ ձեր երեխեքին տանենք մսաղաց,Արցախը պետք է տանք»,- ասաց Ա. Ղուկասյանը։