«Իսկ ինչո՞ւ չնախաձեռնի, կա՞ կաշկանդող բան»․ Ավանեսյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասին

24 Հուլիս, 2025 13:18 Սա իշխանության խնդիր չէ, Նիկոլ Փաշինյանը շատ հստակ տվել է պատասխաններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանն «Ամենայն Հայոց Կաթողիկոսից ազատելու» նախաձեռնությանը։ «Իսկ ինչո՞ւ չնախաձեռնի։ Կա՞ կաշկանդող բան։ Չէ՛, և ինչո՞ւ չպիտի նախաձեռնի»,– ասաց նա՝ հավելելով․ «Սա լիազորությունների հարց չէ, … Read more

Փաշինյանի` Մայր Աթոռի վրա գրոհի օրն ու սցենարը հայտնի է

Թեմա 24 Հուլիս, 2025 12:08 Երկար մտորումներից ու քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի վրա իր գրոհն իրականացնել այս շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, ի դեպ, այդ օրը նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը պատարագ է մատուցելու։ Euromedia24-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ ամսից ավելի մանրակրկիտ պատրաստվում, ծրագրում է այդ գրոհն իր ողջ … Read more

ՌԴ-ում կորել է կապն Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ, որում կա 46 մարդ

Միջազգային 24 Հուլիս, 2025 11:59 ՌԴ Ամուրի մարզում կորել է կապը Ան-24 ուղևորատար ինքնաթիռի հետ, որում կա 46 մարդ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Անգարա» ավիաընկերության ինքնաթիռը թռչում է Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով: Փրկարարները մեկնել են Ամուրի մարզի Տինդինսկի շրջան՝ անհետացած Ան-24-ը որոնելու, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են մարզի քաղաքացիական պաշտպանության և հրդեհային անվտանգության կենտրոնից։

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը տնօրենի նոր ԺՊ ունի

Մշակութային 24 Հուլիս, 2025 11:57 Հուլիսի 23-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անձնակազմին ներկայացրեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանին։ Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Նշենք, որ 2002թ․-ից Հակոբ Պարոնյանի անվան … Read more

Iravunk.com | Հուլիսի 24-ի աստղագուշակ

Հասարակություն 24 Հուլիս, 2025 10:56 Խոյ: Այսօր նախ խոսում եք և հետո միայն մտածում: Բարեբախտաբար, ձեր արտահայտած մտքերը ոչ մեկի չեն նեղացնի և կոնֆլիկտների պատճառ չեն դառնա: Ոմանք կկարծեն, թե համակրում եք իրենց և կշտապեն համապատասխան վերաբերմունք ցուցաբերել: Կհասցնեք թե աշխատել և թե հանգստանալ, երկու դեպքում էլ կգտնվեն մարդիկ, որ կցանկանան ընկերակցել ձեզ: … Read more

Որոշ հատվածներում առաջանում է գրաֆիկի խախտում. «Վեոլիա Ջուր»

Հասարակություն 24 Հուլիս, 2025 11:42 «Վեոլիա Ջուր» ընկերությունը գրել է. «Ամբողջ տարին Վեոլիա Ջուր ընկերությունն իր սպասարկման բնակավայրերում նույնիսկ սահմանված գրաֆիկով նախատեսված ժամից ավելի ջրամատակարարմամբ է ապահովում սպառողներին: Բայց ամռանը հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ որոշ հատվածներում առաջանում են գրաֆիկի խախտումներ. կտրուկ ավելանում են ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը … Read more

Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Սամվել Կարապետյանին առավելագույնս երկար ժամանակով անազատության մեջ պահի.Տիգրան Աբրահամյան

Հասարակություն 24 Հուլիս, 2025 11:45 «Արդեն բոլորին է պարզ, որ ինչպես Սամվել Կարապետյանի, այնպես էլ մեծ թվով գործիչների նկատմամբ պրոցեսները դուրս են իրավաբանությունից և իրականացվում է բացառապես քաղաքական նպատակով, այն է` 2026 թվականից առաջ դաշտը ամայացնել և անխոչընդոտ ճանապարհ բացել իշխանության վերարտադրվելու համար: Մյուս կողմից, Փաշինյանին մտահոգում և նյարդայնացնում են բոլոր այն անձինք, ովքեր … Read more

Դատավորը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը

Իրավական 24 Հուլիս, 2025 11:25 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ: Դատավորը որոշել է 24.07.2025թ.-ի փոխարեն դատական ակտը հրապարակել 30.07.2025 թվականին: Դատավորը ժամկետի փոփոխումը պատճառաբանել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու, դատարանի ծանրաբեռնվածության և պաշտպաններին իր դեմ բացարկ հայտնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:  

Քարտեզում կարմիրով նշված են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված այն տարածքները, որոնք 2021թ. հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի կողմից.թյուրքագետ

Եթե Հայաստանի կառավարիչը լիներ Հայաստանի ու հայության շահերի պաշտպանը, ապա իր գերագույն խնդիրը կլիներ այս տարածքների ազատագրումը։ Նա ամեն օր ոչ միայն գրառումներ կաներ այդ տարածքները ազատագրելու շարժման մասին, այլև կզբաղվեր քաղաքական, դիվանագիտական ու ռազմական աշխատանքով։ Բայց չի անում, փոխարենը հարձակվելով բոլոր ընդդիմախոսների վրա։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը ոչ միայն պարզ է, այլև անկարևոր։ Կարևորը այդպիսի … Read more

Iravunk.com | Շնորհակալություն սպիտակ բանակի մարտիկներ

Առողջապահական 18 Հուլիս, 2025 19:00 Ժամանակակից անհետաձգելի բժշկական օգնություն, հոգատար, պրոֆեսիոնալ, բարեխիղճ վերաբերմունք, ահա այն ինչ տեսնում ու զգում են կյանքի ու մահվան պայքար տվող պացիենտի հարազատները «Աստղիկ» բկ-ի Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում,  բառի ուղիղ իմաստով երկրորդ կյանք պարգեւող Հիպոկրատի նվիրյալների օրինակով։  Առանձնահատուկ Շնորհակալություն պացիենտին Անշահախնդիր ու յուրովի մոտեցում ցուցաբերելու «Աստղիկ» բկ-ի ղեկավարությանը ԱՍԱՏՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆԻ … Read more