«Իսկ ինչո՞ւ չնախաձեռնի, կա՞ կաշկանդող բան»․ Ավանեսյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասին

Սա իշխանության խնդիր չէ, Նիկոլ Փաշինյանը շատ հստակ տվել է պատասխաններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանն «Ամենայն Հայոց Կաթողիկոսից ազատելու» նախաձեռնությանը։


«Իսկ ինչո՞ւ չնախաձեռնի։ Կա՞ կաշկանդող բան։ Չէ՛, և ինչո՞ւ չպիտի նախաձեռնի»,– ասաց նա՝ հավելելով․ «Սա լիազորությունների հարց չէ, և ասուլիսի ժամանակ էլ վարչապետը հստակ ներկայացրել է իր թեզերը՝ սպառիչ պատասխաններով»։


Նա համաձայնել է լրագրողի դիտարկմանը, որ Եկեղեցին և պետությունն անջատ են, սակայն, ըստ նախարարի, Նիկոլ Փաշինյանը ՀԱԵ հետևորդ է և «ունի ամբողջ իրավունքները և հնարավորությունները՝ արտահայտելու իր կարծիքը և նախաձեռնելու այն, ինչ նախաձեռնել է»։


Ավանեսյանը նաև նշեց՝ դեռ չի որոշել՝ արդյոք կմասնակցի Մայր Աթոռի դեմ հանրահավաքին․ «Կմտածեմ, կորոշեմ։ Երբ գա ժամանակը՝ կիմանաք»։

 

Leave a Comment