Պապիկյանը բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել. լուսանկարներ

Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 120 դիտում

Սպորտը դառնում է մեր ընդհանրություններն ընդգծելու, մեզ միավորելու կարևոր հանրային հարթակ. ԿԳՄՍ նախարար

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացման հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես տրվել է Եվրոպայի կարատեի մեծահասակների 60-րդ առաջնության մեկնարկը: Առաջնությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, … Read more

Շքերթից առաջ Վլադիմիր Պուտինը դիմավորել է Նիկոլ Փաշինյանին և մյուս առաջնորդներին. տեսանյութ

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի շքերթը: Մեկնարկից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ ողջունել է օտարերկրյա առաջնորդներին, որոնք ժամանել են Մոսկվա՝ նշելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 տարին:  Պուտինը հերթով դիմավորել է իր գործընկերներին Կրեմլի Զինանշանային դահլիճում, սեղմել յուրաքանչյուրի ձեռքը։ Պետությունների ղեկավարները փոխանակվել են ողջույններով և միասին լուսանկարվել։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  … Read more

Պաշտոնյաները ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ. լուսանկարներ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և բարձաստիճան այլ պաշտոնյաների հետ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը … Read more

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի շքերթի հյուրերը հավաքվում են Կարմիր հրապարակի տրիբունաներում

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի շքերթի հյուրերը հավաքվում են Կարմիր հրապարակի տրիբունաներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Կենտրոնական տրիբունան, որը գտնվում է Վ.Ի. Լենինի դամբարանի մոտ, նախատեսված է օտարերկրյա պետությունների ղեկավարների և բարձրաստիճան ներկայացուցիչների համար, որոնց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է մայիսի 9-ի միջոցառումներին։ Աջ և ձախ տրիբունաներում կնստեն վետերաններն ու պատվավոր հյուրերը։ … Read more

Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է շինաշխատանքներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է ընթացող շինարարական աշխատանքներին։ Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի էջում։ «Վերանորոգման ավարտական փուլում է 40 մահճակալային ֆոնդ ունեցող կանանց բաժանմունքը: Հոգեկան առողջության այս կենտրոնն առաջիկայում կիրականացնի նաև մանկական արտահիվանդանոցային հոգեբուժական ծառայություն»,- գրել է նա: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 52 դիտում

Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր էջում հիշատակել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին: «Այսօր՝ Հաղթանակի օրը, մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին՝ նրանց խիզախության ու զոհաբերության համար»,- ասվում է  գրառման մեջ: «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 22 դիտում

Սիմոնյանն ու Խաչատուրյանը այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարգանքի տուրք են մատուցել Հաղթանակի այգում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Հաղթանակի այգում հարգանքի տուրք են մատուցել Մեծ հաղթանակում իրենց կյանքը նվիրաբերած մարդկանց հիշատակին։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 101 դիտում

Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում Էմանուել Մակրոնը հանդես է եկել ուղերձով

Մայիսի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ զինվորական պատիվներով կազմակերպված պաշտոնական արարողությանը։ Ինչպես հայտնում են դեսպանությունից, Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում նախագահ Մակրոնը հանդես է եկել ուղերձով, ինչին հաջորդել է վերջինիս կողմից Անհայտ զինվորի շիրիմի … Read more