Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի շքերթի հյուրերը հավաքվում են Կարմիր հրապարակի տրիբունաներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Կենտրոնական տրիբունան, որը գտնվում է Վ.Ի. Լենինի դամբարանի մոտ, նախատեսված է օտարերկրյա պետությունների ղեկավարների և բարձրաստիճան ներկայացուցիչների համար, որոնց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է մայիսի 9-ի միջոցառումներին։
Աջ և ձախ տրիբունաներում կնստեն վետերաններն ու պատվավոր հյուրերը։
Գործակալության տվյալներով՝ ներկա պահին շքերթի ստորաբաժանումները վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարում և, երգչախմբով զինվորական երգեր կատարելով, «քառակուսիներ» են կազմում մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավոր երթի համար։
Մոսկվայում Հաղթանակի շքերթին, նախորդ տարվա համեմատ, այս տարի երեք անգամ ավելի շատ զինտեխնիկա կլինի։ Նաև մայրաքաղաքի կենտրոնում կցուցադրվեն մեքենաների նոր մոդելներ, որոնք առաջին անգամ են մասնակցելու շքերթին։
Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակով կանցնեն զրահատեխնիկայի, հրթիռակիրների, տրակտորների, տանկերի և այլ մեքենաների շարասյուներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
118 դիտում