Ալ-Շարաան կդառնա Սիրիայի առաջին նախագահը, որ հանդես կգա ՄԱԿ-ի ԳԱ-ում Նուրեդդին ալ-Աթասիից հետո

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին, որը տեղի կունենա Նյու Յորքում սեպտեմբերի 23-ից 29-ը։ Այս մասին հայտնել է պաշտոնական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը։ Ալ-Շարաան կլինի Սիրիայի առաջին պետության ղեկավարը, որը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայում նախագահ Նուրեդդին ալ-Աթասիից հետո, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1967 թվականին։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան հերքում է իր կապը Հակոբ Կարապետյանի ծեծի հետ

Ես հարցաքննվել են քննչական կոմիտեում, ունեմ վկայի կարգավիճակ. հուսով եմ, որ շտ շուտով իրավապահ մարմինները բոլոր հարցերի պատասխանները կտան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը՝ անդրադառնալով իր հետ կապված աղմկահարույց միջադեպին։ Նա հերքեց տեղեկությունները, թե ինքը կապ ունի լրագրող Հակոբ Կարապետյանին … Read more

ՄԱԶԾ-ի և Ֆրանսիայի աջակցությամբ ԼՂ-ից տեղահանվածները նոր մասնագիտություններ են ձեռք բերել

Լեռնային Ղարաբաղից 44 մասնակից հաջողությամբ ավարտել է հրուշակագործության և կարի մասնագիտական դասընթացները Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (ՍԵՊՖԱ)։ Երկամսյա անվճար դասընթացները կազմակերպվել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից փախստականներին և հյուրընկալ համայնքներին» ծրագրի շրջանակում, և ֆինանսավորվել Ֆրանսիայի կառավարության կողմից։  Սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել սերտիֆիկատների հանձնման հանդիսավոր արարողությաունը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի … Read more

Ֆիլիպիններում հազարավոր մարդիկ են տարհանվել ակնկալվող սուպեր թայֆունի պատճառով

Ֆիլիպիններում հազարավոր մարդիկ են տարհանվել ակնկալվող սուպեր թայֆունի պատճառով, որն իշխանությունները որակել են որպես պոտենցիալ «աղետալի»։ Նախատեսվում է, որ 230 կմ/ժ արագությամբ «Ռագասա» թայֆունը սեպտեմբերի 22-ին կհասնի նոսր բնակեցված հյուսիսային կղզիներ։ Ինչպես հաղորդում է BBC-ն, Ֆիլիպինների օդերևութաբանական բյուրոն հայտնել է, որ «Ռագասա»-ն կյանքին սպառնացող փոթորկի մեծ ռիսկ է պարունակում։ Երկրի մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաք … Read more

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» սեմինարին Երևանում մասնակցում են նաև թուրք պաշտոնյաներ

Երեւանում այսօր՝ սեպտեմբերի 22–ին, մեկնարկում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարը, որը կտեւի երկու օր։ Նշենք, որ Վեհաժողովին մասնակցում են նաեւ թուրք պաշտոնյաներ։ Քննարկումների առանցքում կլինի «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեման: Վեհաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսով հանդես կգա ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

Ադրբեջանը, իր սեփական ջանքերով, հիմք է դրել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության. Ալիև

Նախագահը նշել է, որ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո, Ադրբեջանը, իր սեփական ջանքերով, հիմք է դրել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և կայուն զարգացման համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Առաջին Ադրբեջանական միջազգային ներդրումային ֆորումի ժամանակ: Նա հավելել է, որ այսօր երկիրը կենտրոնանում է տնտեսական դիվանագիտության, ոչ նավթային ոլորտների զարգացման և, մասնավորապես, իր … Read more

Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Նշենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 34-րդ տարեդարձի առիթով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել տարբեր երկրների առաջնորդներից:

Էրդողանի ԱՄՆ այցի ֆոնին Թուրքիան վերացնում է լրացուցիչ մաքսատուրքերն ամերիկյան ապրանքների վրա

Թուրքիայի իշխանությունները վերացրել են 2018 թվականին սահմանված ամերիկյան ապրանքների վրա դրված մի շարք լրացուցիչ ներմուծման մաքսատուրքեր։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական տեղեկագրում՝ Resmi Gazete-ում։ Վերացումը վերաբերում էր 33 ապրանքի, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների, մարդատար մեքենաների, ծխախոտային արտադրանքի և կոսմետիկայի։ Մաքսատուրքերի վերացումը համընկել է Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի հետ։ Անկարան 2018 թվականին լրացուցիչ մաքսատուրքեր էր … Read more

Եվրոպան մեծացնում է ռազմական բյուջեները, իսկ ՀՀ իշխանությունը ապավինում է թուրք–ադրբեջանական հավաստիացումներին. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի մեջ չգտնվող եվրոպական մեծ թվով երկրներ, առանձին նաև ԵՄ-ն, հայտարարել են ռազմական բյուջեների ավելացման մասին: Ավելին, նրանց որոշ մասը, որոնք պրոֆեսիոնալ բանակ ունեն, քննարկում են պարտադիր ժամկետային ծառայության վերականգնման մասին: Այս մասին Facebook–ի էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ո՞րն է պատճառը, որ իրական պատերազմի վտանգ … Read more

Կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը․ ընտրվել են վարչության և վերահսկող հանձնաժողովի նոր կազմերը

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ Համաժողովը, որի օրակարգում ընդգրկված են եղել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության, Վարչության նախագահի և Վերահսկող հանձնաժողովի ընտրության հարցերը։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։ Համաժողովի կայացրած որոշման համաձայն, Կուսակցության Վարչությունը կազմված է 20 անդամից: Առաջադրված թեկնածուներից Կուսակցության Վարչության անդամ ընտրված են համարվում վարկանիշային քվեարկությամբ Համաժողովի պատվիրակների առավելագույն … Read more