Էրդողանի ԱՄՆ այցի ֆոնին Թուրքիան վերացնում է լրացուցիչ մաքսատուրքերն ամերիկյան ապրանքների վրա

Էրդողանի ԱՄՆ այցի ֆոնին Թուրքիան վերացնում է...

Թուրքիայի իշխանությունները վերացրել են 2018 թվականին սահմանված ամերիկյան ապրանքների վրա դրված մի շարք լրացուցիչ ներմուծման մաքսատուրքեր։

Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական տեղեկագրում՝ Resmi Gazete-ում։

Վերացումը վերաբերում էր 33 ապրանքի, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների, մարդատար մեքենաների, ծխախոտային արտադրանքի և կոսմետիկայի։

Մաքսատուրքերի վերացումը համընկել է Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի հետ։

Անկարան 2018 թվականին լրացուցիչ մաքսատուրքեր էր սահմանել ամերիկյան ապրանքների վրա՝ ի պատասխան Թրամփի առաջին ժամկետի ընթացքում թուրքական ներմուծման վրա դրված մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշման։

Leave a Comment