Հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի՝ Բաքվի վերջին առաջարկներին. Միրզոյան

Երևանն արդեն հայտնել է իր մոտեցումը Բաքվից ստացած խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրության վերաբերյալ, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ առաջիկայում հնարավորություն կունենան ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը և «ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը»։ «Մոտեցումները համապատասխանում են Հայաստանի … Read more

Հայաստանին է վերադարձվել մայրաքաղաքի՝ 900 հազար դոլար արժեքով հողամասը. վճիռը մտել է ուժի մեջ

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9420 քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունը ավելի վաղ տեղեկացրել էր, … Read more

Քանի զբոսաշրջիկ է փետրվար ամսին այցելել Հայաստան և որ երկրներից

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի փետրվար ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այսպիսով՝ 2025 թվականի փետրվարին Հայաստան այցելել է 117,372 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 127,241-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (15%) և Իրանից (8%):   «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել … Read more

Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին. վարչապետ

Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ գումարը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 59 դիտում

Գլխավոր դատախազը միջնորդել է, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Տարոն Մարգարյանը զրկվեն անձեռնմխելիությունից

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է Ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։  Հովիկ Աղազարյանի միջնորդության հիմքում ներկայացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող, այսպես կոչված, «ոչխարների» կաշառքի գործը։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 248 դիտում

Համբարձում Մաթևոսյանի գլխավորած պատվիրակությունը Հռոմում մասնակցել է COP16 հանդիպման վերաբացված նիստին

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է փետրվարի 24-27-ը Հռոմում տեղի ունեցած Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 16-րդ (COP16) հանդիպման վերաբացված նիստին: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության կազմում են եղել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մեյմարյանը, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության և արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ: «Հունվարի 24-ին Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից … Read more

Պապիկյանի հրամանով պարգևատրվել են ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի մի շարք անդամներ

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցի կապակցությամբ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով», «Դրաստամատ Կանայան», «Նելսոն Ստեփանյան», «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական հուշամեդալներով են պարգևատրվել ՀՀ երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի մի խումբ անդամներ: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից: «Մարտի 12-ին … Read more

Որոշ մարզերում՝ մինչև +25, +27 աստիճան. ինչ եղանակ է սպասվում ՀՀ տարածքում առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ տարածքում Երևանում «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում  Տպել 32 դիտում

ԱՄՆ-ի համար կոմերցիոն գործա՞րք, թե՞ խաղաղության համաձայնագիր. ինչ է համաձայնեցվել Սաուդյան Արաբիայում

Ջիդդայում գրեթե կես օր տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հայտարարությունը պարունակում է մի քանի առանցքային գիծ: Թեև բավական կարճ էր, սակայն դժվար է չնկատել հետևյալ միտքը. «Միացյալ Նահանգները Ռուսաստանին կհաղորդի, որ Ռուսաստանի փոխադարձությունը խաղաղության հասնելու բանալին է»: Վերջին շաբաթների ընթացքում շարունակ քննարկվում է, թե ինչ է ակնկալում Դոնալդ Թրամփը Ուկրաինայից և ինչ բութ գործիքներ է … Read more