Նշանակվել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատարը

Նախագահ Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու­թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.Գարիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»։

«ՔԿ ղեկավարը պետք է պաշտոնազրկվի, եթե չի ապացուցում իր մեղադրանքը». Բագրատ Սրբազան

Այս օրերին, երբ մեր ամբողջ ներաշխարհը փոթորկված է ծանր պատերազմում կրած պարտության և Արցախ Հայրենիքի կորստյան ողբերգությամբ, հազարավոր զոհերի, նահատակների, անհայտ կորածների և վիրավորների վերապրումով և վերահուշով՝ մեր անձնական նեղությունները պարզապես ոչինչ են։ Այդուհանդերձ ի հետևում նոյեմբերի 6-ին դատարանի դահլիճում կատարածս հայտարարության առ այն, որ քննչական կոմիտեի ղեկավարն ակնհայտ զեղծարար և ստախոս է՝ դարձյալ պնդում … Read more

Այս հարցադրումն ինձ ստիպեց կայացնել նաև այլ որոշումներ․ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը գրել է․ Ուրախությամբ տեղեկացա, որ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Մրցույթի կարգախոսը՝ «Լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները», շատ խոսուն է, և ընդգծում է այս մրցույթի կարևորությունը։ Տեղեկացա նաև, որ շատերը, հետաքրքրվելով հանդերձ, հարցնում են. իսկ մրցույթն արդա՞ր է լինելու։ Իրականում մեր երիտասարդներն իրավունք ունեն այդ հարցը տալու, … Read more

Արտյոմը առհասարակ զենք չունի, էլ չեմ խոսում կրակոցներ արձակելու մասին․ Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը գրում է․ Մշտապես ճիշտ եմ համարել չարձագանքել ֆեյք կայքերով կամ սոցիալական էջերով իմ և ընտանիքիս հասցեին հրապարակվող կեղծիքներին և զազրախոսություններին՝ համարելով դրանք ուշադրության ոչ արժանի մեդիա-կենդանիների հրապարակային ապականություններ։ Այնուամենայնիվ, մերթ ընդ մերթ ստիպված եմ անդրադառնալ դրանց՝ մեր հասարակության անգամ մի քանի անդամի մտքում կասկածներ կամ իմ չպատասխանելու հետևանքով առաջացող լրատվական-կեղտային նստվածք չթողնելու համար։ … Read more

Բացարձակ սուտ է, որ իբր դադարեցվել է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը․ Իվետա Տոնոյան

Իվետա Տոնոյանը գրում է․ «Որոշ անբարեխիղճ լրատվամիջոցներ ակտիվորեն սկսել են տարածել ապատեղեկատվություն այն մասին, թե իբր դադարեցվել է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը։ Նախ ասեմ, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ աղերս չունի և բացարձակ սուտ է: Հատիսի գագաթին աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունն ընթանում է լայն թափով, իսկ յուրաքանչյուր օր հարյուրավոր կամավորներ մասնակցում են … Read more

Գլխավոր դատախազը բավարարել է Անդորրայի միջնորդությունը. գողության մեջ մեղադրվող Զ.Գ.-ն հանձնվել է այդ երկրին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Անդորրայի Իշխանապետության (Անդորրա) իրավասու մարմնի միջնորդությունը. գողության մեջ մեղադրվող Զ.Գ.-ն հանձնվել է Անդորրայի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Շոյգուն բարձր է գնահատել Եգիպտոսի դերը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։ Այս մասին հաղորդում է Եգիպտոսի նախագահի մամուլի ծառայությունը։  Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր: Եգիպտոսի նախագահն ընդգծել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրներում կայունության հասնելու և նրանց միասնությունը, ինքնիշխանությունը և ժողովուրդների բարեկեցությունը պահպանելու ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը: Նա ընդգծել … Read more

ՌԴ-ում պահեստազորայինների զանգվածային հավաքագրում են սկսել

Ռուսաստանի մարզերում մեկնարկել է արտակարգ պահեստազորայինների հավաքագրման արշավը այն ստորաբաժանումների համար, որոնք ներգրավվելու են կրիտիկական կարևորություն ունեցող օբյեկտների պաշտպանության աշխատանքներին, գրում է Կոմերսանտը։ Ըստ պարբերականի տվյալների՝ համապատասխան աշխատանքներն արդեն ընթանում են ՌԴ երկու տասնյակից ավելի սուբյեկտներում։ Ընդ որում, «Կոմերսանտ»-ը նշում է, որ պահեստազորայինների մասնագիտացված ջոկատների ձևավորումը սկսվել է դեռևս մինչև համապատասխան փոփոխությունների ուժի մեջ մտնելը, … Read more