Հայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են TRIPP նախագիծը
Պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Հանրապետության նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունից հետո կայացել է նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Միխեիլ Կավելաշվիլիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի ռազմավարական գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացման ընթացիկ դինամիկան և դրա հետագա խորացման ուղղությունները։ … Read more