Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին «KIA»-ն ուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «KIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի … Read more

Երկրորդ աշխարհամարտից պահպանվող ապաստարանը Գերմանիայում աճուրդի է հանվել 1 եվրոյով | ՄԱՄՈՒԼ.ամ

Գերմանական Համմ քաղաքում աճուրդի է հանվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կառուցված` օդային հարձակման համար նախատեսված ապաստանը՝ ընդամենը 1 եվրո մեկնարկային գնով, մինչդեռ քանդումը նոր սեփականատիրոջ համար կարող է 620 հազար եվրո արժենալ, գրում է Bild թերթը։     «Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում աճուրդի է հանվում շուրջ 70 տարի պարապուրդի մատնված շենք։ Խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմական ապաստարանի մասին է։ Պոտենցյալ … Read more

Ջրանջատում Արմավիրի մարզում դեկտեմբերի 18-ին – Պանորամա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 18-ին ժամը 10:00-18:00- ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի` Աբովյան, Մանուշյան, Գայի, 41-րդ, Խաչատրյան, Համբարձումյան, Փափազյան փողոցների, Արարատյան և Սայաթ-Նովա փողոցների` իրենց նրբանցքներով ջրամատակարարումը:  «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- հայտնում … Read more

Տուն ձեռք բերելու գործընթացը կիսատ էր մնացել, իսկ բռնատեղահանումից հետո վկայագիրը կորցրել է ուժը․ զոհվածի կինը չգիտի ում դիմի. «Ապառաժ»

«Ապառաժ». Մարինե Սարգսյանն Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից է։ Ամուսինը՝ Վարուժան Առստամյանը, զոհվել է 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ պաշտպանում էր հայրենի գյուղը։ Սղնախի անկումից հետո Առստամյանների ընտանիքը տեղահանվել ու բնակություն է հաստատել Ստեփանակերտ քաղաքում։ Այժմ բնակվում են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղում։ Որպես զոհվածի կին՝ Մարինեն, 2022-ի հոկտեմբերին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի … Read more

Անահիտ Մանասյանը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել

ՄԻՊ գրասենյակից հաղորդագրություն են տարածել․ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Պաշտպանն անդրադարձել է 2023 … Read more

Քոչարյան․ Չավուշօղլուն ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակում ՀՀ ԱԺ պատգամավորների հետ խոսել է խաղաղության մասին

17 դեկտեմբերի 2024 – 18:09 AMT PanARMENIAN.Net – Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում մոտեցել է հայկական պատվիրակության անդամներին ու խոսել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հնարավորությունների մասին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Չավուշօղլուն մոտեցել է մեզ՝ … Read more

ՏՏ ենթակառուցվածք ստեղծող 2 ընկերության՝ OVIO-ի և Դալան տեխնոպարկի միջև կնքվել է գործակցության հուշագիր

17 դեկտեմբերի 2024 – 18:07 AMT PanARMENIAN.Net – Օրերս սկիզբ է դրվել կարևոր համագործակցության, որը միտված է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները․ գործընկերության նպատակն է միավորել ջանքերը՝ ստեղծելու լավագույն աշխատանքային պայմաններ ՏՏ ոլորտի համար։ Տեխնո ոլորտը զարգացնելու և համաշխարհային հսկաների համար Հայաստանը գրավիչ դարձնելու գործում մեծ դեր են խաղում թե’ պետության կողմից տրված արտոնությունները և թե’ … Read more

«Իրանական մշակույթում հայ ժողովուրդը համարվում է ազնիվ և անկեղծ, ուրախ ենք մշտապես համագործակցել». նախարար Ամիրի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիին՝ վստահություն հայտնելով, որ … Read more

Նախարար․ Ցանկալի է, որ ՀՀ–ում հունական կապիտալի ներկայացվածությունն ընդլայնվեր

17 դեկտեմբերի 2024 – 18:04 AMT PanARMENIAN.Net – Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Ֆրանգոյանիսի հետ Երևանում հանդիպմանը նշել է, որ ցանկալի կլիներ, որ հունական կապիտալի ներկայացվածությունն ընդլայնվեր ՀՀ–ում։ Դեկտեմբերի 17-ին Երևանում կայացել է ՀՀ և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Քննարկվել են տնտեսության և … Read more

ՀԱՍԵ և Հայ կաթողիկե եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդները դեսպան Խարազյանի հետ քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը

Դեկտեմբեր 17,2024 18:03 Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել ՀԱԵ Դամասկոսի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանն ու Հայ կաթողիկե եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ Արհի. Տ.Գևորգ Եպս. Ասատուրյանը: Դեսպան Ռ.Խարազյանի հետ կայացած հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Սիրիայում ստեղծված իրավիճակի և համագործակցության ընդհանուր եզրերի վերաբերյալ:   Համաձայն «Հեղինակային իրավունքի … Read more