Գերմանական Համմ քաղաքում աճուրդի է հանվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կառուցված` օդային հարձակման համար նախատեսված ապաստանը՝ ընդամենը 1 եվրո մեկնարկային գնով, մինչդեռ քանդումը նոր սեփականատիրոջ համար կարող է 620 հազար եվրո արժենալ, գրում է Bild թերթը։
«Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում աճուրդի է հանվում շուրջ 70 տարի պարապուրդի մատնված շենք։ Խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմական ապաստարանի մասին է։ Պոտենցյալ մեծ ծախսերի պատճառով շենքն աճուրդի է հանվել խորհրդանշական մեկ եվրո մեկնարկային գնով»,- ասվում է հոդվածում։
Հաստատությունը եռահարկ երկաթբետոնե կառույց է՝ հաստ պատերով, առանց պատուհանների կամ ջեռուցման, սակայն ապաստարանի ներսը զարմանալիորեն լավ է պահպանվել, գրում է թերթը։