-37-ից մինչև -1.5․ Հայաստանում ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններ են եղել․ Սուրենյան

Հունվարի 3-ի համեմատ՝ վերջին 2 օրերին գիշերային ժամերին Հանրապետությունում դիտվել է օդի ջերմաստիճանի թռիչքաձև բարձրացում՝ մոտ 16-20 աստիճանով: Հանրապետության առանձին հատվածներում մինչև 25-30 տաքացում է տեղի ունեցել: Առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում, այսօր՝ կեսօրից հետո, և հունվարի 10-ին Հանրապետության առանձին հատվածներում սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում բուք: Այս մասին … Read more

Ինչի՞ շուրջ են հեռախոսազրույց ունեցել Սիրիայի նախագահը, Մակրոնն ու Էրդողանը

Սիրիայի նախագահ ալ-Շարաան առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Էմանուել Մակրոնի և Ռեջեփ-Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է SANA-ն։ Զրույցների ընթացքում քննարկվել են Սիրիայում և տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Մակրոնի հետ զրույցում Սիրիայի նախագահը քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները և Սիրիայի դերը միջազգային ասպարեզում: Նա շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային երկրի վերականգնման գործընթացին ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով սիրիական հասարակության բոլոր … Read more

Ալեն Սիմոնյանը չի ներկայացրել տվյալների աղբյուրը Ադրբեջանի և ՀՀ տարածքների մասին խոսելիս

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի բացահայտել իր տվյալների աղբյուրը, որով ավելի վաղ պնդել էր, թե ՀՀ զինված ուժերը 90-ականներից վերահսկում են Ադրբեջանի մոտ 110 ք/կմ տարածք, իսկ Բաքուն վերահսկում է ՀՀ մոտ 200 ք/կմ տարածք։ Մասնավորապես «ArmComedy» փոդքաստում, խոսելով Ադրբեջանի կողմից 2021-22 թթ. Հայաստանի օկուպացված տարածքների մասին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել … Read more

Երկաթուղային փոխադրումներ Ադրբեջանի տարածքով․ վառելիքի գները նվազման միտում ունեն․ Պապոյան

2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական և 5580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև … Read more

Ի՞նչ եք կարծում, եթե մի որ Ալիևը պարտադրի, որ ՀՀ փոխվարչապետներից մեկն անպայման պետք է ադրբեջանցի լինի, նույն պատկերը չի՞ լինի

Ի՞նչ եք կարծում, եթե մի օր որոշի, որ եկեղեցու «բարենորոգման շրջանակներում» մեր եկեղեցիներ պիտի իմամ բերի, «ուխտաերթի» նույն պատկերը չի՞ լինի։ Իր հետ քայլող պաշտոնյաների առաջին շարքը չի՞ լինի, համայնքապետերի շերտը նույն կազմով չի՞ լինի, ոստիկանությունը նույն կերպ չի՞ պահի իրեն, Հ1-ը նույն բովանդակությունը չի՞ ունենա։ Լրիվ նույն պատկերը կլինի։ Այս մասին գրել էր Այլընտրանքային նախագծեր … Read more

ՄԻՊ-ն արձանագրել է 2025–2026 ուսումնական տարում միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների խախտումներ

Մարդու իրավունքների պաշտպանը 2025–2026 թթ. ուսումնական տարում հանրակրթության մեջ իրենց տարիքային խմբին համապատասխան միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների ապահովման հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանին նշված խումբ երեխաների իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ հասցեագրվել են բազմաթիվ դիմում-բողոքներ: Պաշտպան Անահիտ Մանասյանն իր որոշմամբ արձանագրել է … Read more

«Ձեր տապալումները մի պարտակեք զինվորների հաշվին»․ Աբրահամյան

ՀՀ-ն այն եզակի երկրներից է, որը ռազմականացման միջազգային միտումների, զինվորական ծառայության նկատմամբ ձևավորվող նոր պահանջների և ահագնացող տարբեր սպառնալիքների պայմաններում գնում է պարտադիր ժամկետային զինծառայողների թվի՝ շուրջ 25%-ով կրճատման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Վերջերս, ենթադրաբար, «վերևից» իջնող հիմնավորումներ եմ լսում այն մասին, թե ժամկետայիններին պայմանագրայիններով փոխարինելը … Read more

Կուբան լուրջ դժվարությունների մեջ է

Կուբան լուրջ դժվարությունների մեջ է։ Նրանք դեռ լիովին չեն փլուզվել, բայց բավականին մոտ են։ Կուբան կախված է թելից, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ «Կուբայի ժողովուրդը շատ ուժեղ է։ Մարկո Ռուբիոն կուբայական արյուն ունի։ Կարծում եմ՝ նա բավականին լավ աշխատանք է անում, այդպես չէ՞։ Ուր էլ որ նա գնա, մենք հաջողության կհասնենք», – նշել է Թրամփը։

Ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը դադարել է Հայաստանը դիտարկել որպես թշնամի պետություն

Կեղծ է այն թեզը, թե իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում է, որ Հայաստանը մոտեցել է խաղաղությանը։  Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Օրեր առաջ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա ճնշում է գործադրել՝ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման նպատակով, գրեթե աննկատ մնաց՝ չնայած դրա բացառիկ կարևորությանը։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է բացառապես Ադրբեջանի նկատմամբ … Read more

Իրանում ցուցարարները սպшնել են ԻՀՊԿ-ի երկու զինծառայողի, այդ ֆոնին Իսլամական հանրապետությունում անջատվել է ինտերնետը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) երկու անդամներ զոհվել են Քերմանշահ նահանգում ցուցարարների հետ բախումների ժամանակ, որը գտնվում է Իսլամական Հանրապետության արևմտյան մասում։ «ՌԱԻ նովոստին» գրում է, որ այդ մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԻՀՊԿ հայտարարությանը։ «ԻՀՊԿ Քերմանշահ նահանգի մամուլի գրասենյակի հայտարարության համաձայն՝ ցուցարարների հետ բախումների ժամանակ զոհվել … Read more