«Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանը խիստ կարձագանքի. Վելայաթի

Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացում է արել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանը խիստ կարձագանքի. այս մասին գրում է Իսլամական հեղափոխություն պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը: Նա նախազգուշացում է հղել մի շարք տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների՝ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումների վերսկսման: Պաշտոնյան ընդգծել է, որ Իրանն անտարբեր չի … Read more

ԱՄՆ կոնգրեսականը պնդել է՝ Թրամփի ջանքերով շուտով խաղաղություն կհաստատվի Երևանի և Բաքվի միջև

Դոնալդ Թրամփի պես խաղաղարար նախագահ չի եղել. այս մասին X-ում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը: Այնուհետև նա թվել է այն  երկրենրը, որոնց միջև հակամարտությունները կարգավորվել են շնորհիվ Թրամփի: «Կոնգո և Ռուանդա, Թաիլանդ և Կամբոջա, Պակիստան և Հնդկաստան:  Եվ շուտով՝ Ադրբեջան և Հայաստան։ Նա արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի», – գրել է քաղաքական … Read more

ԶՊՄԿ-ի գերժամանակակից և գերթանկարժեք տեխնիկան․ հանքավայրում տեղադրվեց լանջի կայունության հսկման սարք

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանքավայրում տեղադրել է լանջի կայունության վերահսկման գերժամանակակից տեխնիկա: Գերթանկարժեք ռադարային համակարգը ԶՊՄԿ տեխնիկական վերազինման պլանի մի մասն է։ Տեխնիկական մանրամասները՝ տեսանյութում:

Դաժան թող հնչի, բայց Արցախը հանձնեց հայ ժողովուրդ. Աշոտյան

Ես համաձայն չեմ, որ Ռուսաստանը հանձնեց Արցախը: Դաժան թող հնչի, Արցախը հանձնեց հայ ժողովուրդը: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:  «Չպայքարելով այն իշխանության դեմ, որին բերել էր և որի ձեռքերով հանձնվեց Արցախը: Արցախը դարձավ Նիկոլի անձնական ամբիցիաների քաղաքական տերերի, խարդավանքների տարաբնույթ գեոպոլիտիկ կոմբինացիաների զոհը: Կարող է Արցախը նորից դառնալ … Read more

Կհաջողվի Նիկոլի հարձակումը, կփլվի՞ դրանից եկեղեցին, իհարկե ոչ. Աշոտյան

Կհաջողվի Նիկոլի հարձակումը, կփլվի՞ դրանից եկեղեցին, իհարկե ոչ: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:  «Բայց դա չի նշանակում, որ պետք է նստել, հավատալ եկեղեցու աստվածային ուժին և ասել` մեկ է` չի հաջողելու, չէ,  ես չեմ կարծում, որ պետք է շատ բեռ մնա եկեղեցու վրա, եկեղեցին պաշտպանելու համար, դա ճիշտ չէ, այդպես … Read more

Փաշինյանի բանագնացները երկար ժամանակ հպարտանում էին, որ որևէ միջնորդի կարիք չունեն, իրենք Ադրբեջանի հետ լավ բանակցում են. Աշոտյան

Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահի համար հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, թեկուզ և իր ձևով` «թրամփավարի» հանգուցալուծումը վերածվել է նոբելյան մրցանակի համար բոնուսներ հավաքելու գործիքի: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Իմ մտավախությունները երկուսն են. մեկը` գեոպոլիտիկ, որովհետեւ նման տեսակի գործարքի հնարավոր ի հայտ գալը տարածաշրջանում բնական գեոպոլիտիկ ներկայություն չունեցող ուժի հովանու ներքո պրոբլեմատիկ … Read more

Քիշնևի դատարանը Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլին դատապարտել է 7 տարվա ազատազրկման

Քիշնևի դատարանը Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ ընդդիմադիր «Շոր» կուսակցության ֆինանսավորման մեջ խախտումներ կատարելու մեղադրանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Նատալյա Բայրամը։ Նրա խոսքով՝ դատավորը հրամայել է Գուցուլին բանտ տեղափոխել անմիջապես դատարանի դահլիճից։ Գուցուլը ձերբակալվել է Քիշնևի օդանավակայանում մարտի 25-ին, նրան թույլ չեն տվել լքել Մոլդովան։ Նրան մեղադրանք … Read more

Ռուսաստանն այլևս չի պահպանի միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիումը

Ռուսաստանը հրաժարվում է միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայումը սահմանափակելու վերաբերյալ միակողմանի մորատորիումից։  Այդ մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունն այս որոշումը բացատրել է Ռուսաստանի հարակից տարածաշրջաններում «հավաքական Արևմուտքի» կողմից «ապակայունացնող հրթիռային ներուժի» մեծացմամբ, որն, ըստ հայտարարության, բացասաբար է ազդում տարածաշրջանային և համաշխարհային կայունության վրա, սրում է լարվածությունը միջուկային տերությունների միջև։ … Read more