«Հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի»․ Լավրով

Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին անհնար է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության պահպանման պայմաններում. ընտրությունը պետք կատարի հայ ժողովուրդը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելը, իհարկե, չի կարող համատեղելի լինել ԵԱՏՄ-ին անդամակցության պահպանման հետ։ Եթե Հայաստանը կայացնի համապատասխան որոշումներ, ինչպես ասել է պարոն Փաշինյանը, դա կանի համաձայն հայ ժողովրդի կամարտահայտության, … Read more

Պատասխան Հիւս. Ամերիկայի Արեւմտեան Թեմի առաջնորդ, Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի հրապարակած գրութեան

20.01.2026 | 13:59 Հիւս. Ամերիկայի Արեւմտեան Թեմի առաջնորդ Արբազանը, թեմի առաջնորդական իր հանգամանքով՝ յընթացս երէկ գումարուած հոգեւորականաց ժողովին, ներկայացրել է 11 կէտերից բաղկացած պաշտօնական գրութիւն, որով ամբաստանում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին զանազան մեղքերով։ Նախ, երեւի շատերի աչքերից երեւի վրիպեց, կամ ոմանք չնկատեցին, կամ նոյնինքն գրութեան հեղինակ Սրբազանը գիտակցաբար՝ իր հեղինակած այդ ամբաստանագրի մէջ նոյնիսկ … Read more

Մեկնարկում է ՉԼ լիգայի փուլի 7-րդ տուրը

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ․ խաղարկությունում մեկնարկում է լիգայի փուլի նախավերջին՝ 7-րդ տուրը։ Թիմերի միջև հանդիպումները կկայանան այսօր և վաղը։ Նախատեսված է 18 հանդիպում։ Առաջին խաղային օրը «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Միլանում կմրցի իր նախկին թիմի՝ «Արսենալի» հետ։ Հունվարի 20-ի հանդիպումները. «Կայրաթ» — «Բրյուգե»«Բուդյո-Գլիմտ» — «Մանչեսթեր Սիթի»«Կոպենհագեն» — «Նապոլի»«Ինտեր» — «Արսենալ»«Օլիմպիակոս» — «Բայեր Լևերկուզեն»«Ռեալ Մադրիդ» … Read more

Արտաքին հետախուզությունը գրեթե անհավանական է համարում 2026-ին ՀՀ և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան

20 հունվարի 2026 – 13:58 AMT PanARMENIAN.Net – ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026-ի տարեկան զեկույցը, որի համաձայն ՀՀ և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական սրացումը 2026 թվականին գրեթե անհավանական է, հայտնում է Արմենպրեսը: Զեկույցում ասվում է, որ 2025 թվականի ընթացքում անցկացված ինտենսիվ երկկողմ բանակցությունները, ինչպես նաև օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ … Read more

Շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է Ադրբեջանի ռազմական ծախսերի աճը։  Այս մասին ասվում է ծառայության հրապարակած զեկույցում։ «Այս հարցը ռիսկային գնահատելու հիմքում ընկած է ոչ միայն զուտ ռազմական ծախսերի աճը, այլև այն, որ ռազմական հատկացումների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են այլ ոլորտային հատկացումների տեմպերը և շատ դեպքերում՝ իրականացվում առերևույթ այլ … Read more

Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է

Երկրի վրա կեսգիշերին մոտ սկսված մագնիսական փոթորիկը, որն առաջացել է 2026 թվականին Արեգակի վրա ամենահզոր բռնկումից հետո, գիշերը հասել է G4.7 մակարդակի։ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան:  «Մագնիսական փոթորիկը Երկրի վրա սկսվել է նախորդ երեկոյան՝ … Read more

ԱՀԾ․ Բաքուն Վաշինգտոնյան հռչակագրից հետո էականորեն ակտիվացրել է «արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունը

20 հունվարի 2026 – 13:56 AMT PanARMENIAN.Net – Արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է 2026 թվականի տարեկան զեկույցը, որտեղ ասվում է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ միջնորդությամբ ստորագրված Վաշինգտոնյան հռչակագիրն ու «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը հանգեցրել են այն հանգամանքին, որ նվազել է ռազմական սրացման հավանականությունը և բարձրացել խաղաղ կարգավորման … Read more

Ժաննային ու Արայիկին առաջարկում եմ լուրջ մտածելուց հետո ինձ առաջադրեն «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին արժանանալու համար. Դեմոյան

20 Հունվարի, 2026 «Երեկ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ եմ, ֆիլոկարտիստ եմ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ: Այս կապակցությամբ առանձին արձանագրություն չի կազմվել»,-գրել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը։ Հիշեցնենք՝ նա երեկ հայտնել էր, որ իր երևանյան բնակարանում, ինչպես նաև Գյումրիում, տեղի են ունեցել զուգահեռ խուզարկություններ` ՀՀ Երևան քաղաքի … Read more

Պաշտպանեք Ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է

Վերջին օրերին ՀՀ-ում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի հաշիվների զանգվածային «գողություն», որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ դուք սեղմեք որևէ հղման կամ նրանց փոխանցեք SMS հաղորդագրության միջոցով ստացած կոդը։ Այս մասին իրազեկում է ՆԳՆ-ն՝ խորհուրդ է տալիս երկփուլանի անվտանգություն միացնել:  «Տեխնիկական «լեզվով» ասված՝ հանցագործները կարողանում են թիրախավորել բջջային ցանցերի SS7 պրոտոկոլը (շատ պարզ՝ … Read more