Խամենեին խոստովանել է, որ բողոքի ցույցերի ընթացքում հազարավոր զոհեր են եղել՝ մեղադրելով ԱՄՆ-ին

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին առաջին անգամ հրապարակավ ընդունել է, որ վերջին բողոքի ցույցերի ընթացքում «հազարավոր մարդիկ» են զոհվել՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին տեղի ունեցածի համար։ Նա հայտարարել է, որ «ԱՄՆ նախագահը պատասխանատու է իրանցի ժողովրդի զոհերի ու վնասների համար»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել ցուցարարներին շարունակել բողոքը՝ զգուշացնելով Թեհրանին հնարավոր ռազմական … Read more

Դավոսի ֆորումի նախագահը հայտնել է 1945 թվականից ի վեր համաշխարհային պարտքի ռեկորդային մակարդակի մասին

Համաշխարհային պարտքը, որը գտնվում է 1945 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակի վրա, համաշխարհային տնտեսության հիմնական կառուցվածքային խնդիրն է։ Այս կարծիքը հայտնել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում ամեն տարի անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) նախագահ և գործադիր տնօրեն Բյորգե Բրենդեն։ «Ամենակարևոր կառուցվածքային տնտեսական խնդիրը համաշխարհային պարտքն է, որը ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր», – ասել է … Read more

Հայկական հեռուստատեսության երբեմնի վառ երկնակամարից մի գույն էլ պակասեց. ՀԺՄ-ն ցավակցում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News Հայաստանի Ժուռնալիստների միությունը խորին ցավակցություններ  է հայտնել Զառա Արամյանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին ու նրա արվեստը գնահատող բազմահազար երկրպագուներին։ «Մեծ կորուստ։ Հայկական հեռուստատեսության երբեմնի վառ երկնակամարից մի գույն էլ պակասեց. երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացավ հեռուստահաղորդավար, դերասան, Մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը՝ մարդ, ով անգամ ամենածանր առողջական դրության մեջ այդպես էլ երբեք … Read more

Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից կրկին բանտ տեղափոխվեց. շտապօգնության բժշկի մուտքը ՔԿՀ արգելվել է

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնից բանտ տեղափոխվեց։ Ղուկասյանը նախորդ շաբաթ էր տեղափոխվել հիվանդանոց՝ պաշտպանների միջնորդությամբ առողջության հետ կապված փորձաքննություն անցնելու համար։ Պաշտպանական կողմը պնդում է, որ Ղուկասյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, ու դժգոհում, որ քրեակատարողական հիմնարկում նրան պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում։ Այսօր պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը հանդիպել է Ղուկասյանին ու … Read more

«Ավտորիտարիզմն արտահայտվում է նաև դատարանների կողմից իջեցված պատվերների կատարմամբ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասենք ո՞նց կարա դատարանը Եկեղեցու Հովվապետի որոշումը դատական քննության առարկա դարձնի։ Էդ որոշում կայացնող դատավորը արդյո՞ք չի հասկանում, թե ինչ նախադեպ է փորձում ստեղծել, ու դրանից հետո Սահմանադրական կարգի մասին ո՞նց են խոսելու։Ավտորիտարիզմը արտահայտվում է նաև դատարանների կողմից իջեցված պատվերների կատարմամբ…»։ Աղբյուրը`   Արա Պողոսյան

Ընդդիմության սեգմենտ կա, որ Ռուսաստանից զանգի է սպասում. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ)

«Սոլովյովի հայտարարությունը եղկելի և դատապարտելի է՝ անկախ նրանից՝ որ մայրաքաղաքից է հնչում։ Բայց ինձ համար առնվազն տարակուսելի է, որ Ալիևի ու Էրդողանի թուքն անձրևի տեղ ընդունողները Սոլովյովի դեպքում փորձեցին հիշել ինքնիշխանության մասին։ Բացարձակապես չպաշտապանելով Սոլովյոյի հայտարարությունը՝ այնուամենայնիվ չմոռանանք՝ ինչ համատեքստում է հնչել այն։ Սոլովյովն այդ հայտարարությունն արել է Վենեսուելայում Թրամփի ստեղծած նախադեպի հիմքով, հետևաբար բոլոր … Read more

Ջերմուկում վիճաբանություն է տեղի ունեցել 42-ամյա հացթուխի և 2 անչափահասների միջև

Հունվարի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հունվարի 12-ին ժամը 23։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում գործող հացի արտադրամասի դիմաց անհիմն վիճաբանություն է ծագել Վայոց ձորի մարզի բնակիչներ 42-ամյա Պավել Գ․-ի, 17-ամյա … Read more

Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրք է սահմանում եվրոպական մի շարք երկրների նկատմամբ

https://arm.sputniknews.ru/20260117/dvonald-trampy-10-maqsaturq-e-sahmanum-evrvopakan-mi-sharq-erkrneri-nkatmamb-97855395.html Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրք է սահմանում եվրոպական մի շարք երկրների նկատմամբ Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրք է սահմանում եվրոպական մի շարք երկրների նկատմամբ Sputnik Արմենիա ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով 10% մաքսատուրք սահմանել եվրոպական մի շարք… 17.01.2026, Sputnik Արմենիա 2026-01-17T21:08+0400 2026-01-17T21:08+0400 2026-01-17T21:08+0400 ամն դոնալդ … Read more

TRIPP-ի շրջանակում ներդրվելիք բարձր տեխնոլոգիաները կկիրառվեն նաև «Զվարթնոցում». Փաշինյան

TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային և մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաև հանրապետության մյուս սահմանային կետերում` ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության և տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ։ Նա կարևորել է նաև բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրումը: Փաշինյանն իր խոսքում նաև նշել … Read more