Դոնալդ Թրամփը 10% մաքսատուրք է սահմանում եվրոպական մի շարք երկրների նկատմամբ

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով 10% մաքսատուրք սահմանել եվրոպական մի շարք երկրների նկատմամբ։

Նա հայտարարել է` ժամանակն է, որ Դանիան բարությամբ հատուցի ԱՄՆ–ին. խաղասեղանին դրված է ամբողջ աշխարհի խաղաղությունը:

Նա անդրադարձել է Գրենլանդիայում կազմակերպված զորավարժություններին և ԵՄ 7 երկրների զինվորականների մասնակցությունն անվանել է «վտանգավոր խաղ»։

«Ոչ ոք չի դիպչի Երկրի այս սուրբ կտորին (Գրենլանդիա), մանավանդ որ վտանգված է Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի ազգային անվտանգությունը»,– նշել է ԱՄՆ նախագահը:

Leave a Comment