5 պատճառ, թե ինչու է կաթնամթերքը հատկապես կարևոր ձմռանը

Հինգ պատճառ, թե ինչու է հատկապես խորհուրդ տրվում ձմռանը կաթնամթերք ներառել ամենօրյա սննդակարգում ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ձմեռը օրգանիզմի համար բարձր ծանրաբեռնվածության շրջան է՝ քիչ արև, ավելի շատ ծանր սնունդ, ֆիզիկական ցածր ակտիվություն, մրսածության և աղեստամոքսային տրակտի քրոնիկ խնդիրների սրման մեծ հավանականություն։ Այս ժամանակահատվածում հատկապես կարևոր է, որ սննդակարգն աջակցի իմունիտետին, մարսողությանը և նյութափոխանակությանը։ … Read more

Թոքաբորբով հոսպիտալացվել է 300-ից ավելի բուժառու, հիմնականում երեխաներ

13 հունվարի 2026 – 15:09 AMT PanARMENIAN.Net – Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ 2026-ի հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում շարունակում է պահպանվել հիվանդացության ցածր ակտիվությունը։ Հիմնական թիրախում շարունակում են մնալ 0-18 տարեկան երեխաները։ Այդ մասին ասել է առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը: Նա հայտնել է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը … Read more

Սուպերմարկետների չվաճառաված սնունդը աղքատներին տրամադրելու վերաբերյալ լուրը կեղծ է  – CIVILNET

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերի տարբեր հարթակներում հունվարի 6-ից տարածվում է հրապարկում, թե իբր Հայաստանը պարտադրում է բոլոր սուպերմարկետներին չվաճառված սնունդը տրամադրել աղքատներին։ Տեղեկության աղբյուրը MSmedia անունով էջն է, որը գրանցված է Ֆեյսբուքում, Ինստագրամում և Տիկտոկում։ «Նախագիծը պաշտոնապես ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քննարկմանը՝ առաջարկելով օրենսդրական փոփոխություններ, որոնք կարգելեն ուտելու համար պիտանի սննդի ոչնչացումը … Read more

Պետությանը պատճառված 1.603.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվի. Դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 9-ի վճռով՝ բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցն ընդդեմ Ավետիք Դալլաքյանի. դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, Ավետիք Դալլաքյանից հօգուտ պետության կբռնագանձվի 1.600.000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 612.000.000 դրամ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցադիմում … Read more

Սև լճի դիրք բարձրանալիս հայ զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, սակայն ադրբեջանցի զինվորականները նրանց չեն ստուգում. Սուրեն Պապիկյան

Այո՛, կա իրականություն, որը հետևյալն է. Սև լճի մերձակայքում գտնվող դիրք բարձրանալիս հայ զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, սակայն ադրբեջանցի զինվորականները նրանց չեն ստուգում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ ընտրանքը հետևյալն է՝  կա՛մ թողնել այդ դիրքը, կա՛մ անցնել ադրբեջանական դիրքի կողքով։ «Ես չեմ դրա … Read more

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ, 2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի նոյեմբերին ՀՀ մարզերից մեկի անչափահաս բնակիչը կարևոր տվյալ հայտնելու պատրվակով հանդիպել է մեկ այլ անչափահաս բնակչուհու հետ, որի  ժամանակ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Այս … Read more

Ախուրիկի անցակետում հայկական դրոշ է տեղադրվել. Ախուրյանի համայնքապետը՝ սահմանային իրավիճակի մասին – CIVILNET

Հայ-թուրքական սահամանի «Ախուրիկ» սահմանային անցակետում տեղադրվել է հայկական դրոշ։ Տեղեկությունը հայտնեց Ախուրյանի համայնքապետարանը։

Բուքը փակել է Երևան-Գյումրի ճանապարհը․ 1000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում երթևեկել․ Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ-Գյումրի մոտ 15-կիլոմետրանոց հատվածում. տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Երթևեկությունը Գյումրիից դեպի Լանջիկ ժամանակավորապես դադարեցվել է։ Առավոտից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թալինի, Լանջիկի, Մարալիկի ճանշինականները հատուկ տեխնիկաներով հեռացնում են ճանապարհից ձյունը, որտեղ որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է մոտ 30-40 … Read more

Թրամփը Սպիտակ տան պատուհանից նայում է Գրենլանդիային․ Սպիտակ տունը ծաղրել է Եվրոպային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է Եվրոպային՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նա Սպիտակ տան պատուհանից նայում է Գրենլանդիայի քարտեզին․ գրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ Սպիտակ տան Instagram-ի պաշտոնական էջը երկուշաբթի երեկոյան հրապարակել է խմբագրված լուսանկարը։ Նկարին զուգահեռ հրապարակման մեջ ասվում է․ «Իրավիճակի մոնիթորինգ»։ Հրապարակումն արվել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, … Read more