Մենք պատերազմ չենք ուզում, բայց Իրանի դեմ ագրեսիայի դեպքում պատասխան կտանք. Հայաստանում Իրանի դեսպան

«Մարդիկ բողոքում էին տնտեսական հարցերից, սակայն տեսան, որ իրենց կյանքի հիմքերը խարխլվում են ՝ հատուկ մարզված եւ պատրաստված ահաբեկիչների գործողությունների արդյունքում: Վերջին 4 օրերին ցույցեր տեղի չեն ունեցել, բացառությամբ այն հավաքների, որ տեղի ունեցան ի համերաշխություն Իրանի ժողովրդի եւ այն նպատակով, որ պետք չէ միջամտել Իրանի ներքին գործերին »,- ասուլիսում նշեց Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր … Read more

Քաղաքացու դի է հայտնաբերվել բնակարանի ննջասենյակում բռնկված հրդեհը մարելուց հետո

Այրվել է ննջասենյակի հատակը՝ մոտ 0,5 քմ, մահճակալ և էլեկտրական տաքացուցիչ ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Քաղաքացու դի է հայտնաբերվել բնակարանի ննջասենյակում բռնկված հրդեհը մարելուց հետո։ Հունվարի 14-ին, ժամը 10։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։ Այս մասին … Read more

Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան շերտը հասնում է 20-30 սմ-ի

Հունվարի 13-ի երեկոյան և հունվարի 14-ի գիշերային ժամերից Գեղարքունիքի մարզում տեղացած ձյան շերտը կազմել է 20-30 սանտիմետր, ինչի հետևանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի, Վարդենիսի, Գավառի, Ճամբարակի և Սևանի համայնքապետարաններից, ճանապարհները սպասարկող կազմակերպություններն արդեն ձեռնարկել են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքները բոլոր ուղղություններում։ Վարդենյաց լեռնանցքը … Read more

Երբ մենք անվտանգություն ասելով անընդհատ հասկանում ենք բանակ, դա նշանակում է, որ մենք անվտանգություն չունենք. Նիկոլ Փաշինյան

Անվտանգություն ասելով մենք անընդհատ հասկանում ենք բանակ: Անվտանգություն ասելով եթե հասկանում ենք բանակ, նշանակում է, որ մենք անվտանգություն չունենք: Անվտանգությունը նաև այն է, որ դու հասկանում ես քո տեղը և դիրքը աշխարհում: Դու հասկանում ես աշխարհում ապրելու և գործելու կանոնները և հետևում ես այդ կանոններին: Դու գիտես լինել հարգալից ու գիտես հարգանք ներշնչել ինքդ … Read more

«Յուլյա Տիմոշենկոյին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում»․ #Strana

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում, գրում է Strana.ua-ն։ «Հոդվածը, որով նա անցնում է (Ուկրաինայի ՔՕ 369-րդ հոդվածի 4-րդ մաս՝ պաշտոնատար անձին անօրինական օգուտ առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը), նախատեսում է մինչև տասը տարվա ազատազրկում»,- նշվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ երկրի հակակոռուպցիոն մարմինները հայտարարել էին, որ բացահայտել … Read more